Wednesday, 12 06 2024
-
00:55
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին

Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հայտարարագրել են 5.221.656.663 ՀՀ դրամ, փաստացի՝ 8.702.761.105 ՀՀ դրամի փոխարեն՝ այդկերպ թաքցնելով նշված ժամանակահատվածում ընկերության կողմից աշխատողներին կանխիկ եղանակով վճարված 3.481.104.442 ՀՀ դրամ հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 826.721.142 ՀՀ դրամ գումար, որից 696.220.888 ՀՀ դրամը՝ եկամտային հարկ, 130.500.254 ՀՀ դրամը՝ սոցիալական վճար։

Բացի այդ, վերջիններս 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մի շարք տնտեսվարող սուբյեկտների փաստացի մատակարարել է ընդհանուր 751.416.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն նույն տնտեսվարող սուբյեկտների անվամբ տվյալ ժամանակահատվածում դուրս են գրվել ընդհանուր 645.540.110 ՀՀ դրամի հարկային հաշիվներ` այդ կերպ թաքցնելով ընկերության կողմից իրականացված 105.875.926 ՀՀ դրամ արժեքով հարկվող գործարքները և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 21.175.185 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 847․896․327 ՀՀ դրամի վնաս։

Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա 14.03.2024 թվականին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին` վերջիններիս նկատմամբ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

14.03.2024թ․ թվականին ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին և նույն օրը վերջիններիս ներկայացվել է հանրային քրեական մեղադրանքներ։

14․03․2024թ․ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են։

Ձեռք բերված փաստական տվյալների ճնշման ներքո ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը ներկայացված մեղադրանքում իրենց ամբողջությամբ մեղավոր են ճանաչել, որի արդյունքում ընկերության կողմից հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկեր և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 847․896․327 ՀՀ դրամի վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում