Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞

Իսրայելի դեմ «հարձակումից» հետո Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Վելայեթին հարցազրույց է տվել «Ալ-մայեդան» պարբերականին, որի առանցքային գնահատականը, թերեւս, այն է, որ ուկրաինական պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, իրավիճակը հասել է նրան, որ Իրանը «տարածաշրջանի միակ երկիրն է, որ թույլ չի տվել Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժային բացումը»: Ֆորմալ առումով Վելայեթիի հարցազրույցը շոշափում է Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան բանակցությունները:

Բայց չէ՞ որ բրյուսելյան հանդիպումից տասը օր է անցել, եւ Թեհրանը կարող էր նույն կամ, գուցե, ավելի մտահոգ տեսակետ արտահայտել ավելի վաղ, ինչպես, ասենք՝ Մոսկվան: Դիտարժան է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակայնացրել է, որ Իսրայելի դեմ օդային հարձակման հրամանն անձնապես արձակել է այաթոլլա Ալի Խամենեին: Ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ «Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժով բացման կասեցումը» նույնպես Իրանի հոգեւոր առաջնորդի միանշանակ որոշումն է:

Հարցազրույցի ենթատեքստից հստակ դիտարկվում է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի անմիջական ներկայությունն Իրանի հոգեւոր առաջնորդը գնահատում է որպես ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք, ինչին Իրանը հաստատակամորեն դեմ է: Իսրայելի դեմ օդային հարձակումիղց հետո Թուրքիայի հասցեին արված դիտարկումն արդյոք չի՞ նշանակում, որ Իրանը Մերձավոր Արեւելքում դիրքեր է պաշտպանում, որպեսզի Հարավային Կովկասում «կարմիր գծեր» պաշտպանի:

Եւ ինչու՞ Իսրայելի դեմ Իրանի հարձակումից հետո «Իրանի շուրջ իրավիճակի հարցով» խորհրդատվություններ անցկացնում են ոչ թե Մոսկվան եւ Թեհրանը, այլ՝ Անկարան եւ Մոսկվան: Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականն արդյոք նման տարակուսանք չի՞ հայտնում:

Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը Հարավային Կովկասի «հարցերի լուծումը» տեսնում է 3+3 ձեւաչափում: Թեհրանը դիտարկե՞լ է ռուս-թուրքական կամ թուրք-արեւմտյան «սեպարատ համաձայնության» հեռանկար: Իսրայելի դեմ օդային հարձակումը բարձրացրե՞լ է Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը, թե բացահայտել նրա «խոցելիությու՞նը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում