Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Իրավիճակը սրվել է հարեւան Վրաստանում, ինչի պատճառն այն է, որ կառավարող մեծամասնությունը նախաձեռնել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունում, որը վերաբերելու է այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք ունեն օտարերկրյա ֆինանսավորում: Ինչպես հայտնի է, այդպիսի օրենք գործում է նաեւ Ռուսաստանում, եւ իհարկե որոշ այլ երկրներում: Վրաստանի ընդդիմությունը ընդվզել է այդ օրինագծի դեմ եւ կազմակերպել բողոքի ակցիաներ: Բնականաբար հարց է առաջ գալիս, թե ինչու՞ է պաշտոնական Թբիլիսին ձեռնմուխ եղել մի քայլի, որը կարող էր դառնալ ընդդիմության բողոքի ալիքի պատճառ: Պատասխանը թերեւս այն է, որ Վրացական երազանքը փորձում է խորհրդարանի ընտրությունից առաջ ամրապնդել իր դիրքերն ու երկրում ներքին վերահսկողությունը:

Իհարկե այդ քայլը առաջացրել է ընդդիմության բողոքի ալիքի խնդիր, բայց ըստ ամենայնի Վրաստանի իշխանությունը համարում է, որ առավել նախընտրելի է գործ ունենալ դրա հետ այժմ, բայց առավել վերահսկելի իրավիճակ ապահովել ընտրությունից անմիջապես առաջ: Բոլոր դեպքերում, Վրաստանի կառավարող ուժի վարքագիծը վկայում է, որ 2024 թվականին՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, Վրաստանն ավելի ու ավելի է իր վրա զգալու աշխարհաքաղաքական դիմակայության ճնշումը, ինչը էական հարց է նաեւ Հայաստանի համար: Վրաստանի իրավիճակը, դրա այս կամ այն զարգացումը անմիջականորեն ազդելու է Հայաստանի կենսագործունեության վրա: Առերեւույթ, Վրաստանը եւս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության թիրախում է, սակայն պատկերը այդ առումով ավելի տարբեր է, բազմազան ու բազմաշերտ:

Վրաստանի հարցում էական շահագրգռություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ այդ երկրի հանդեպ նրանց ազդեցությունը թույլ է տալու ամրապնդել սեփական դիրքերը Կովկասում, իսկ դա էլ իր հերթին վերածել ավելի լայն ընդգրկումով աշխարհաքաղաքական կապիտալի: Միաժամանակ, Վրաստանը չափազանց կարեւոր է Ֆրանսիայի համար, որը չի կարող Կովկասում լինել նշանակալի դերակատար, եթե Հայաստանի հետ հարաբերությունը չկառուցի Վրաստանի հետ կայուն եւ հուսալի հաղորդակցությամբ: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի հարցում ունեն նաեւ այդ շահագրգռությունը, եթե նկատի առնենք, որ խորքային առումով հենց այդ տանդեմն է դիրքավորվել Ֆրանսիայի դեմ թե Կովկասում, թե ավելի լայն առումով: Այստեղ առանցքային է դառնում օրինակ, թե ինչ կանի Միացյալ Նահանգները՝ կաջակցի Ֆրանսիային, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմին, եթե նկատի առնենք եւ այն, որ Բրիտանիան անկասկած լինելու է Բաքվի եւ Անկարայի կողքին:

Մյուս կարեւոր հարցն այն է, թե ինչպես կդիրքավորվի Ռուսաստանը, եւ արդյո՞ք կփորձի ակկտիվ լինել Չինաստանը: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ կփորձի Չինաստանի նախագահի օգնությամբ հասնել ամռանը Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ համընդհանուր հրադադարի համաձայնության: Մակրոնը թերեւս նկատի ունի, որ Սի Ցզինպինին՝ որը կժամանի Ֆրանսիա, կխնդրի թերեւս լինել միջնորդ Պուտինի հետ: Սա իհարկե Վրաստանի մասին չէ, այլ օլիմպիադայի, սակայն քննարկումը անկասկած շոշափելու է առանցքային աշխարհաքաղաքական շերտեր, իսկ Վրաստանը դրանցից մեկն է անխոս եւ Մակրոնն այնտեղ կարող է ունենալ Չինաստանի եւ Ռուսաստանի աջակցության կարիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում