Thursday, 30 05 2024
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին

ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին

Ռուսաստանում գետերի գարնանային վարարման հետևանքով հեղեղումների ենթարկված Կուրգանի մարզի ղեկավար Վադիմ Շումկովը հայտարարել է, որ մարզկենտրոնին ջրի հսկայածավալ ալիք է մոտենում։

Այս մասին Շումկովը հայտնել է Տելեգրամ ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ ։

«Բացի Տոբոլի սեփական ջրերից և նրա մեջ թափվող աղբյուրների ջրերից, Ղազախստանից հոսում է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը, ըստ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության, կրկնակի գերազանցում է 1994 թվականի ծավալը», – գրել է նա՝ հավելելով, որ

ջրհեղեղի «գլուխը» այժմ գտնվում է Կուրգան քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

«Ջրի ծավալը վիթխարի է, այն ամենը, ինչ տեսնում ենք Կուրգանում, երբ Չերեմուխովոն հեղեղված է, դեռևս մի փոքր մասն է այն ծավալի, որը մոտենում է քաղաքին»,- ընդգծել է մարզի ղեկավարը։

Շումկովը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին կրկին կոչ է արել տարհանվել։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ուրալի հիդրոօդերեւութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության մասնագետները կանխատեսում են, որ ապրիլի 15-18-ը Կուրգան քաղաքի մոտակայքում գտնվող Տոբոլ գետի մակարդակը կշարունակի բարձրանալ, որոշ օրերին՝ կտրուկ։

Ապրիլի 8-ին Կուրգանի շրջանում արտակարգ դրություն է մտցվել ջրհեղեղի պատճառով։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս։

Ըստ աղբյուրի՝ բնակելի տներ են ողողվել Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում