Tuesday, 28 05 2024
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին

Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պետական այցով Ադրբեջանում էր: Նա Իլհամ Ալիեւի ուղեկցությամբ եղավ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարակից «ազատագրված» տարածքներում, այլեւ՝ Շուշիում: Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով Երեւանում էր, բանակցություններ է վարել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի հետ: Տոկաեւի այցին ընդառաջ «Նեզավիսիմայա գազետան» փորձագիտական տեսակետ է շրջանառել, որ «Ղազախստանը եւ Հայաստանը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Բայց, թերեւս, կարեւոր է, թե ղազախստանյան կողմն ինչպես է անդրադարձել Տոկաեւի Երեւան այցին: Tengrinews-ը մեջբերել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Ղազախստանի առաջնորդի հետեւյալ խոսքը. «Ես առանձնահատուկ զգացումով եմ այցելում հայ ժողովրդի հողը, որ հարուստ պատմություն եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթ ունի: Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, Աստաան անցյալ նոյեմբերին հռչակվել է ԹՊԿ տնտեսական մայրաքաղաք:

Այս առումով Հայաստանի, հայ ժողովրդի հարուստ պատմության եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթի հանդեպ Տոկաեւի «առանձնահատուկ զգացումը» մասնավո՞ր է, թե՞ արտահայտում է այսպես կոչված «թուրքական աշխարհի» վերաբերմունքը: Ինչ խոսք, պետության ղեկավարի Հայաստան այցի դեպքում նման հարցադրումը ոչ այնքան ցանկալի է, եթե չասվի՝ ցավոտ է, բայց Հայաստանի ինքնության դեմ Ադրբեջանի բացահայտ ոտնձգությունների նկատառմամբ պատասխանը կամ դրա ընկալումը ստեղծված իրավիճակում որոշակի քաղաքական նշանակություն, հավանաբար, ունի:

Ակնհայտ է, որ հայ-ղազախստանյան մերձեցման հեռանկարը պայմանավորված չէ միայն երկու կողմերի ցանկությամբ: Ադրբեջանն ամեն մի պատրվարկ օգտագործելու է, որպեսզի մանավանդ «խաղաղության խաչմերուկի» հարցում Երեւանի եւ Աստանայի մոտեցումները հակադրվեն: Ըստ երեւույթին, Մոսկվան նույնպես խնդիրներ հարուցելու է: Տոկաեւն ունի՞ կամ կունենա՞ այնքան հաստատակամություն, որպեսզի դիմագրավի խոչընդոտները: Հայ-ադրբեջանական բանակցություններին հարթակ տրամադրելու նրա պատրաստակամությունը համադրելի՞ է ԹՊԿ անդամ այլ երկրների մոտեցումներին: Ղազախստանի նախագահի Երեւան այցին զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Ուզբեկստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում