Thursday, 30 05 2024
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար
13:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
Աշխատավարձային ֆոնդից, գործողումներից տնտեսումներ ենք ունեցել․ ՄԻՊ
Պետք է վերլուծել, թե եղանակի տեսությանը որքանով է ադեկվատ եղել համապատասխան մարմինների արձագանքը
Միջազգային գործընկերները աջակցության պատրաստակամություն են հայտնել. Արարատ Միրզոյան
ՓԾ-ն ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու. Սանոսյան

Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան

Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է և պաշտպանության միջոցներից մեկը, ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։

«Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակընկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու պաշտպանության այս պարզագույն իրավունքը։

Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։

Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին»,-նշված է գրառման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում