Thursday, 30 05 2024
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
2023 թ. նոյեմբերի 29-ին «Օրրանը» վարչական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի 2022 թ. դեկտեմբերի 15-ի շինարարության թույլտվությունը՝ տրված Արգամ Հովհաննիսյանին, քանի որ Հովհաննիսյանը խախտել է օրենքի պահանջը՝ 6 մետր հեռավորություն պահպանել հասարակական նշանակություն ունեցող շենքից: Նա կառուցում է է 1,6 մետր հեռավորության վրա՝ մեծ վնաս պատճառելով այս կառույցին, որտեղ օրական հաճախում է ավելի քան 200 մարդ, ներառյալ՝ 120 երեխաներ, աշխատողներ, կամավորներ և հյուրեր:

Ավելին՝ քաղաքապետարանը շինթույլտվությունը տալուց ընդունել է մի թուղթ, որը Արգամ Հովհաննիսյանը պնդում է, թե ստորագրված է «Օրրանի» լիազոր ներկայացուցչի կողմից: Թուղթը կեղծված է և, նունիսկ եթե կեղծ չլիներ, չի խոսում այն մասին, որ շենքը պիտի կառուցվի անօրեն, այլ թույլ է տալիս, որ հարևանությամբ շենք կառուցվի:

Վեճ՝ հրդեհային անվտանգության եւ արեւի լույսի համար. «Օրրանն» ու կառուցապատող հարեւանը լեզու չեն գտնում
2024 թ. հունվարի 3-ին Վարչական դատարանը հայցն ընդունել է վարույթ, բավարարել է ակտի կատարումը կասեցնելու խնդրանքը և որպես երրորդ անձ ներգրավվել է Արգամ Հովհաննիսյանին:

2024 թ. փետրվարի 18-ին Արգամ Հովհաննիսյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Վարչական դատարանի որոշումը:

Կարեն Աշոտի Ավետիսյանը՝ Վարչական վերաքննիչ դատավորը, 2024 թ. փետրվարի 29-ի որոշմամբ բավարարել է Երևանի քաղաքապետարանի և Արգամ Հովհաննիսյանի բողոքները՝ գտնելով, որ «Օրրանը» չի պահպանել ՀՀ Վարչական դատավարություն օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասը՝ բողոքի ներկայացման համար սահմանված երկամսյա ժամկետը: Ի դեպ, «Օրրանը» պատկան մարմիններին է դիմել անմիջապես, երբ բետոնե սյուները սկսել են կառուցվել, քանի որ միայն այդ ժամանակ է ակնհայտ դարձել, որ շինարարությունը ապօրինի է: Դատավոր Ավետիսյանի պնդումը, թե «Օրրանը» պետք է դրանից ամիսներ առաջ դիմեր, չի կարող տրամաբանական դիտվել: «Օրրանը» չի բողոքում, որ շենք է կառուցվում, այլ որ շենքը կառուցվում է անօրեն՝ չպահապանելով 6 մետր հեռավորությունը: Այս փաստը «Օրրանը» չէր կարող պնդել, երբ քաղաքապետարանը տալիս էր շինթույլտվությունը, չէր կարող պնդել, երբ շենքի հիմքերն էին փորվում, չէր կարող պնդել, երբ ցուցանակ էր դրվում, այլ միայն և միայն կարող էր պնդել, երբ բետոնե սյուներն էին հառնում:

Վարչական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, դատավորն է Արման Թովմասյանը:

Միևնույն ժամանակ Արգամ Հովհաննիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ պնդելով, որ 22 տարի առաջ կառուցված «Օրրանի» շենքը խախտել է իր իրավունքները, որովհետև 6 մետր շեղումով ներխուժել է իր տարածք: Ի դեպ, նշենք, որ ոչ միայն այս փաստը չի համապատասխանում իրականությանը, այլ նաև Արգամ Հովհաննիսյանը չի հանդիսացել այդ հողի սեփականատեր մինչև 2020 թվականը: Նա պահանջում է 138.244.864 դրամ փոխհատուցում իր կրած վնասների համար: Թիվը կայացրել է՝ աբսուրդ հաշվարկների վրա հիմնվելով: Նրա հայցը դատարանը ընդունել է:

Ինչո՞վ բացատրել արդարադատության այս երկու անտրամաբանական և անարդար որոշումները. մի դեպքում ասվում է, որ «Օրրանը» ուշացել է, որովհետև երկու ամսվա մեջ չի դիմել այն պահից, որ շինթույլտվություն է տրվել, մյուս դեպքում՝ ընդունում է հայց, որի վաղեմությունը 20 տարի է, և ներկայացվել է մի մարդու կողմից, ով այդ ժամանակ չի հանդիսացել սեփականատեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում