Thursday, 30 05 2024
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար
13:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
Աշխատավարձային ֆոնդից, գործողումներից տնտեսումներ ենք ունեցել․ ՄԻՊ
Պետք է վերլուծել, թե եղանակի տեսությանը որքանով է ադեկվատ եղել համապատասխան մարմինների արձագանքը
Միջազգային գործընկերները աջակցության պատրաստակամություն են հայտնել. Արարատ Միրզոյան
ՓԾ-ն ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու. Սանոսյան

ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վեսա Հակկինենը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում