Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1News.az-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, այսօր անդրադառանալով WikiLeaks–ի` Ադրբեջանին առնչվող սկանդալային տեղեկություններին, նշել է, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «WikiLeaks–ի հրապարակումներում հստակ նկատվում է Ադրբեջանի՝ հարևան պետությունների հետ հարաբերություններին վնասելու փորձ։
Այդ իսկ պատճառով մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ WikiLeaks–ի՝ Ադրբեջանին առնչվող հրապարակումները կեղծ են»,– ասել է Հասանովը։