Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Տոկաեւի առաջարկը Երեւանին ու Բաքվին. Հայաստան այցի «մեխը»

Խազախստանը պատրաստ է Երեւանին ու Բաքվին հարթակ տրամադրել բանակցության համար, Երեւանում հայտարարել է ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամմանած Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Ինչպես եւ դիտարկել էի նրա այցից առաջ, նկատի ունենալով նաեւ հանգամանքը, որ մեկ ամիս առաջ նա Բաքվում էր, Տոկաեւը փորձում է ներկայանալ որպես «միջնորդ», թեեւ կասկածից վեր է, որ նրա այդ պատրաստակամության ներքո կա աշխարհաքաղաքական որեւէ հենարան: Ո՞րն է այդ հենարանը, թերեւս հնարավոր է միայն դիտարկել ենթադրության դաշտում:

Պետք է նկատել հետեւյալ հանգամանքը՝ Ղաղախստանի վրա ազդեցություն ունեցող պետությունների եռյակն է՝ Չինաստան, Ռուսաստան, Բրիտանիա, եւ Ղազախստանի հանդեխ որոշակի ազդեցության հավակնություն ունի Թուրքիան, որը իիր մոտեցումները առաջ է մղում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության տրամաբանությամբ, որի անդամ է Աստանան: Եվ ուրեմն, Տոկաեւի «միջնորդական» պատրաստականությունը հենվում է այս քառյակից հատկապես ու՞մ վրա:

Իհարկե հնարավոր է, որ հենվում է ոչ միայն մեկի վրա, բայց բոլոր դեպքերում, չի կարող չհենվել, քանի որ հակառակ պարագայում Ղազախստանը որեւէ կերպ չի կարող փոքր միավոր անգամ գրանցել բանակցային որեւէ առաջընթացի տեսքով: Մյուս կողմից, արդյո՞ք արժե դիտարկել այն, որ Աստանան գործնականում փորձում է իր նախաձեռնությամբ ձեււավորել «ապրանք» որը, հետո կիրացնի վերոհիշյալ պետությունների քառյակից որեւէ մեկի կամ գուցե մի քանիսի մոտ:

Ասել կուզի, Տոկաեւը միջնորդական հարթակի հայտ է ներկայացնում ոչ թե ունենալով գերտերություններից որեւէ մեկի հովանին, այլ՝ ունենալով ակնկալիք, որ այդ գերտերությունների մոտ կարող է պահանջարկ առաջանալ Ղազախստանի այդ քայլի հանդեպ, ինչը արդեն Աստանային թույլ կտա դրա վրա կառուցել անմիջականորեն իրեն առնչվող աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական խնդիրների լուծումներ կամ դրանց առնչվող գործընթաց: Միեւնույն ժամանակ, Երեւանում հայտարարվել է, որ երկու կողմերը խորացնում են տնտեսական եւ մշակութային գործակցությունը:

Սրանք իհարկե կազմում են միջպետական բարձր մակարդակի այցերի հռետորաբանության որոշակի ստանդարտ, եւ կարեւոր է հասկանալ, թե գործնական առումով ինչ է փոխվելու Հայաստան-Ղազախստան տիրույթում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կփոխվի Հայաստանժ-Ադրբբեջան հակամարտությունում, որի միջնորդական հարթակի հայտ է ներկայացնում Աստանան: Մեծ հաշվով, հարկ է խոստովանել, որ Աստանային այդ առումով հետաքրքրելու է միայն հաղորդուղիների հարցը, ինչի մասին բավականին թափանցիկ ակնարկեց Տոկաեւը: Բայց, հենց այդ հարցն էլ աշխարհաքաղաքական սուր հարցն է, որ գործնականում իրեն է «ենթարկեցնում» մնցայալ ամեն ինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում