Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վտանգավոր հայտարարություն ապրիլի 24-ից առաջ

Եթե ասում ենք, որ ցեղասպանվել է 1,5 միլիոն հայ, ապա պետք է անուն առ անուն՝ անուն ազգանունով կազմել այդ զոհերի ցանկը, նրանց հետ տեղի ունեցած պատմության մանրամասները, որտեղ են սպանվել, ինչ պայմաններում եւ այլն, ու վարչապետ Փաշինյանը այժմ ուզում է անել դա: Այդ հայտարարությունը Ազատություն ռադիոկայանի եթերում արել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Սա, առաջին հայացքից լինելով օգտակար աշխատանք՝ նույնականացնել ցեղասպանության բոլոր զոհերին, ըստ էության չափազանց վտանգավոր հայտարարություն է, որը կարող է քաղաքական խաղաքարտ ծառայել թուրքական քարոզչության համար, Թուրքիայի համար, որը հետեւողականորեն փորձում է ժխտել հայերի ցեղասպանության փաստը, ներկայացնել այն ընդամենը որպես համաշխարհային պատերազմի բովում ողբերգական զանգվածային սպանություն: Ցեղասպանության զոհերի անուն ազգանունն ու մնացյալ բոլոր մանրամասները կազմելը անշուշտ շատ կարեւոր պատմագիտական աշխատանք է, որը կարող է իրականացվել թե գիտական նախաձեռնության, թե ընդհուպ պետության պատվերի շրջանակում, բայց այդ պատվերը պետք է լինի բացարձակ լուռ, աշխատանքը պետք է տարվի բացարձակ գիտական շրջանակով եւ պետական որեւէ ասոցիացիայից հեռու:

Որովհետեւ, հակառակ պարագայում ստեղծվելու է Թուրքիայի հարցի «հիմք»՝ «ու՞ր են 1,5 միլիոն զոհերը, ովքե՞ր են նրանք»: Կառավարող մեծամասնության պատգամավորը իր հայտարարությամբ դնում է այդ հարցադրման «հիմքի» առաջին քարը, ընդ որում հայերի ցեղասպանության 109-րդ տարելիցից տասն օր առաջ: Դա այլ բան չէ, քան տարելիցին ընդառաջ «քաղաքական նվեր» Թուրքիային: Իսկ, եթե Հայաստանի հանրապետությունը «զարգացնի» պատգամավոր Քոչարյանի հայտարարությունը, այն բովանդակությամբ, որը արտահայտել է նա, ապա դա կլինի իհարկե առավել երկարաժամկետ «ինդուլգենցիա» Թուրքիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում