Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Իրան – «Թուրան» սրացու՞մ. ինչի՞ց է զգուշանում Ռուսաստանը

ՌԻԱ-Նովոստին, հղելով  դիվանագիտական անանուն աղբյուրին, Ստամբուլից տեղեկագրում է, որ կիրակի կայացել է Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Ֆիդանի եւ Աբդոլահիանի հեռախոսազրույցը, որի ընթացքում թուրքական կողմը հայտարարել է, որ դեմ է քայլերին, որ կարող են հանգեցնել տարածաշրջանային հետագա էսկալացիայի: Իրանի արտգործնախարարը փոխադարձել է, որ Իսրայելի դեմ «վրիժառության ռազմագործողությունն ավարտված է»: Թեհրանը «ոչ մի նոր քայլ չի ձեռնարկի, եթե վերստին չենթարկվի հարձակման»: Այդ դեպքում, ինչպես Իրանի արտգործնախարարն է ձեւակերպել՝ «Թեհրանի պատասխանը զորեղ կլինի»:

Այս ֆոնին ուշագրավ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որ կառուցված է լարվածության կողմերի նկատմամբ «հավասար հեռավորության եւ չեզոքության պահպանման սկզբունքով». Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ընդամենն ակնարկում, որ լայնածավալ սրացումը չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին: Բավական թափանցիկ ակնարկ է, որ Իրան-Իսրայել սրացումը «սադրել են արտատարածաշրջանային ուժերը»:

Թուրքիան, ինչպես հայտարարել է նախագահի մակարդակով, նախապատրստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչկան ռազմագործողության»: Արտգործնախարար Ֆիդանը հայտարարել էր, որ «հաշվի կառնվեն նաեւ Իրանի ազգային շահերը»: Ըստ երեւույթին, Անկարայի «հավաստիացումները» Թեհրանին չեն բավարարում: Իսրայելի դեմ «հարձակումն» այս իմաստով «ուժի ցուցադրություն է» նաեւ Թուրքիային:

Տարեսզբին Իրանը «թիրախ է խոցել» Իրաքյան Քրդաստանի՝ թուրքական ազդեցության տարածքում: Էրդողանը նախապատրստվում է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման: Կհաջողվի՞ համաձայնեցնել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողությունը»: Սկզբունքորեն Թուրքիայի այդ «նեոօսմանական արշավանքին» դեմ պետք է լինի նաեւ Ռուսաստանը: Իրանի անհամաձայնությունը գրեթե ակնհայտ է:

Ըստ երեւույթին, նաեւ դրանով է պայմանավորված Բաքու-Թեհրան սառնությունը: Ադրբեջանը ոչ մի, նույնիսկ փորձագիտական մակարդակով դեռեւս չի անդրադարձել իրանա-իսրայելական լարվածությանը: Ռուսաստանը, հավանաբար, զգուշանում է, որ ստեղծված իրավիճակը կարող է ԱՄՆ-ին մղել Իրանի նկատմամբ դիրքորոշման որոշակի վերանայումների: Այդ եպքում, երեւի, Բաքուն հարկադրված կլինի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի տրանզիտի «նախապայմաններ առաջադրել»: Մոսկվայի հետ ուղղակի դիմակայության Ալիեւը, հավանաբար, չի գնա: Բայց Իրան- «Թուրան» սրացման դեպքում Ադրբեջանը կարող է կորցնել տրանսպորտային-լոգիստիկ «հաբի գրավչությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում