Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ի՞նչ է փնտրում Ադրբեջանը Հորդանանում

Ապրիլի 13-ին, երբ Մերձավոր Արեւելքում լայնածավալ էսկալացիայից կամ նոր պատերազմից «հինգ րոպե պակաս» իրավիճակ էր, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Հորդանան: Փաստացի Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն Ամանում է գտնվել այն ժամերին, երբ նաեւ Հորդանանի ՀՕՊ համակարգը եւ Ռազմաօդային ուժերն են ներգրավվել Իսրայելի դեմ Իրանի արձակած ԱԹՍ-երի եւ հրթիռների չեզոքացմանը:

Ապրիլի 14-ին Հասանովը ներկայացել է Հորդանանի թագավոր Աբդալլայ Երկրրդի անվան Հատուկ գործողությունների ուսումնական կենտրոն, որտեղ հանդիպել է երկրի Ռազմա-օդային ուժերի հրամանատար Մոհամեդ Խիասաթի հետ: Մինչ այդ կողմերը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Դատելով Հորդանանի Ռազմա-օդային ուժերի հրամանատարի հետ առանձին հանդիպման մասին պաշտոնական հաղորդակցությունից, Ադրբեջանն առաջին հերթին հետաքրքված է հենց այս ոլորտով:

Զաքիր Հասանովին ընդունել է նաեւ Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն արաբ միապետին է փոխանցել Իլհամ Ալիեւի ողջույնները եւ աշնանը Բաքվում կայանալիք՝ Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին մասնակցության հրավերը: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: Հորդանանը Եգիպտոսից հետո երկրորդ արաբական երկիրն է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել եւ խաղաղության պայմանագիր կնքել՝ չնայած Պաղեստինի հարցում կողմերի մոտեցումների շատ էական տարբերությանը:

Ի՞նչ է Ամանում փնտրում Իլհամ Ալիեւը: Հորդանանը սեփական ռազմա-արդյունաբերական համալիր չունի, սպառազինություններ ներկրող երկիր է: Նրա Ռազմա-օդային ուժերում զգալի տեղ ունեն ամերիկյան F-16 բազմաֆունկցիոնալ եւ ֆրանսիական «Միրաժ» կործանիրները: Բաց աղբյուրներից տեղեկություն կա, որ Հորդանանը 2014 թ. մոտ մեկ տասնյակ F-16 կործանիչներ է վաճառել Պակիստանին: Ադրբեջանական մամուլը վերջերս գրել է, որ Բաքուն Իսլամաբադի հետ պակիստանյան արտադրության կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ է վարում:

Իսրայելա-հորդանանյան համաձայնությամբ՝ Ամանը հանդիսանում է Երուսաղեմի մուսուլմանական սրբավայրերի երաշխավորը, ինչպես նաեւ Իսրայելի կառավարության եւ Պաղեստինի ազգային վարչակազմի միջեւ երկխոսության միջնորդը: Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը, նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Չի բացառված, որ Հորդանանի թագավորին Ալիեւի ուղերձը մի կողմից Պաղեստինի հարցում արաբական աշխարհի հետ համերաշխության, մյուս կողմից Իսրայելի հանդեպ մոտեցումների համընկնման ենթատեքստ ունի: Ստացվում է, որ Ադրբեջանը Հորդանանից եւ քաղաքական եւ ռազմա-ուսումնական աջակցություն է ակնկալում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում