Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Մոլոտով-Ռիբենտրոպ նոր պա՞կտ

Ուկրաինայի հարցով շվեյցարական խորհրդաժողովը հետաձգվում է: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ այն «կգումարիվի ապրիլի երկրորդ կեսին»-Շվեյցարիայի նախագահը հայտարարել է, որ այն նախատեսվում է կազմակերպել հունիսին: Ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ երեւույթին, իրավիճակին լրջորեն ազդել է երկու հանգամանք: Նախ Չինաստան է մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը եւ, որքանով հասկացվում է, Պեկինը չի սատարում ուկրաինական կարգավորման՝ Զելենսկու ձեւակերպած սկզբունքներին» : Երկրորդ ինտրիգն այն է, որ Միացյալ Նահանգները, ինչպես Politico-ի դիվանագիտական աղբյուրներն են ասել, մերժում է «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը» եւ պնդում, որ հետկոնֆլիկտային Ուկրաիան պետք է ունենա «անվտանգության երաշխիքներ»:

Թուրքական մամուլը սեւեռված է Ուկրաինայի նախագահի այն հայտարարության վրա, որ «Թուրքիայի միջնորդությունը բավարար չէ»-ինչից ենթադրվում է, որ Անկարան չի ստարում ռուս-ուկրաինական հակամարտությունը 1991թ. սահմանային ստատուս-քվոն վերականգնելու հիմքով կարգավորելու տարբերակին: Արեւմտյան մամուլի մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները «փորձում է Կիեւին համոզել, որ հաշտվի տարածքային կորուստների հետ»: Եվրամիությունը, երեւում է, միասնական մոտեցում չունի: Ընդ որում, գրեթե իրողություն է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը նույնպես զգալիորեն հեռու են ուկրաինական «կոնսենսուսից»:

Այս իրավիճակը Ռուսաստանի համար դիվանագիտական մանեւրի մեծ տարածություն է բացում, որ Մոսկվային թույլ է տալիս «սեպարատ համաձայնության հնարավորություն» պահել թե Չինաստանի եւ Գլոբալ հարավի երկրների, թե Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ու նրա անդամ առանձին երկրների հետ: Ամենասկզբունքային խնդիրը, սակայն, կարծես այն է, թե Ուկրաինայի կամ Արեւելյան Եվրապայի հարցում կա՞ Ռուսաստան-ԱՄՆ ոչ հրապարակային համաձայնության հնարավորություն: Պատկերավոր ասած՝ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարո՞ղ են «Մոլոտով-Ռիբենտրոպ նոր պակտ» ստորագրել՝ եվրոպական «բաժանարար» սահմանելով, ասենք, Դնեպրը: Նման հավանականությունը ոչ ոք բացառել չի կարող:

Հայաստանի արտաքին քաղաքականության «վեստերնիզացիան,, մի սկզբունքային հիմնավորում ունի. Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական խորհրդային բաժանարարը միջպետական սահման չեն ճանաչում, իսկ Արեւմուտքը ճանաչում է: Ո՞րն է այս հավաստիացման կամ ինքնաներշնչման առարկայական-իրավական հիմքը՝ հայտնի չէ: Այո, Պրահայում, Բրյուսելում եւ Գրանադայում հայտարարվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը ճանաչում են, բայց եւ Միացյալ Նահանգները, եւ Եվրամիությունը կողմերին հորդորում են ուղղակի բանակցությունների միջոցով հասնել «վիճելի բոլոր հարցերի կարգավորմանը»:

Եթե առարկայորեն գնահատենք, ապա Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի համար աշխարհաքաղաքական ոչ մի նշանակություն չունի, թե, օրինակ, Սեւ լճի մակերեսը հայաստանապատկա՞ն է, թե՞ պետք է «բաժանվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ» կամ Կապանի օդանվակայանից քանի՞ մետր հեռավորությամբ կանցնի հայ-ադրբեջանական սահմանը: Եթե առկա է «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի սկզբունքով» Ուկրաինան ազդեցության գոտիների բաժանելու հավանականություն, ապա հայ-ադրբեջանական սահմանի խնդիրն առհասարակ միջազգային իրավունքի սկզբունքներից կարող է դուրս մնալ այն իմաստով, որ երբ Ուկրաինան «դադարի նախկին խորհրդային հանրապետության ժառանգորդ լինել»՝ ամբողջ պոստխորհրդային տարածքը հայտնվելու է ռազմա-իրավա-քաղաքական տորբուլենտության մեջ:

Այդ դեպքում դերակատար չեն լինելի ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Գլոբալ հարավի երկրները եւ անգամ Չինաստանն ու Եվրամիությունը: Եւ Միացյալ Նահանգները «եւս մեկ անգամ չեն ստանձնի Հայաստանի մանդատը»: Պետական դեպարտամենտն արդեն իսկ Հայաստանին հորդորում է Ռուսաստանի հետ «լիովին չխզել»,- ինչից, կարծես, պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը բոլորովին էլ ոգեւորված չէ Հարավային Կովկասում «գաղիական աքլորի թեւաբախումներից»: Այս հավանականությունը պաշտոնական Երեւանի կողմից դիտարկվու՞մ է, հայաստանյան փորձագիտական հանրությունն ի զորու՞ է մի թեւից մյուսին վերագրումներ անելու փոխարեն երկրի ապագան դիտարկել ոչ թե «Տավուշի գյուղեր-Խազախի գյուղեր» բանավեճի, այլ այն կտրվածքով, թե Հարավային Կովկասը «Մոլոտով-Ռիբենտրոպ նոր պակտի» իմաստով ու՞մ ազդեցության գոտի է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում