Tuesday, 28 05 2024
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարող ենք շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ․ նախագահ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները
Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին
13:45
Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելը

Խամենեին «փրկում է» Բիբիին. հանուն ինչի՞

Իրանի գիշերային «հարձակումից» հետո Իսրայելի վարչապետ Նաթանյահուն սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Մենք պատնեշեցինք, մենք արգելափակեցինք: Միասին մենք կհաղթենք»: Խոսքն իրանական ԱԹՍ-երի եւ հրթիռների դեմ ՀՕՊ պատնեշի մասին է, որ Իսրայելը «կառուցել է» Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի դաշնակից երկրների հետ: Միամտություն կլիներ ասել, թե «հարձակվող» Իրանը չէր հաշվարկել, որ Իսրայելն ունի արդիական ՀՕՊ, իսկ դաշնակիցները նրան բավարար աջակցություն ցուցաբերելու են: Այդ դեպքում Իրանի հոգեւոր առաջնորդ ինչու՞ է նման որոշում ընդունել: Եթե դա «ուժի նախազգուշական ցուցադրություն»  է, ապա ո՞րն է արդյունքը: Թեհրանի եւ իրանական մի քանի այլ քաղաքների գիշերային ցույցե՞րը:

Բայց չէ՞ որ ավելի բարձր պիտի լինի «հարձակման ենթարկված»՝ իսրայելական հանրության ոգեւորությունը: Թեհրանը չէր կարող չհաշվարկել նաեւ այդ հանգամանքը: «Հարձակման» պահ է ընտրվել մի իրավիճակ, երբ Նաթանյահուի քաղաքական վարկանիշը չափազանց ցածր է, նրա կոլալիցիոն կառավարության ապագան՝ անորոշ: Իրանական «հարձակման» կասեցումը, չպետք է կասկածել, զգալիորեն բարձրացնելու է Նաթանյահուի սասանված հեղինակությունը: Շատ կարեւոր է Նաթանյահուի գրառման «մենք միասին կհաղթենք» ընդգծումը: Փաստացի նա արձանագրել է Իսրայել-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների անխախտելիությունը:

Իսրայելի դեմ «հարձակումից» երկու օր առաջ Իրանի հոգեւոր առաջնորդը քննադատել է Իսրայելին աջակցող իսլամական երկրներին: Ակնարկին հակադարձել է թուրքական մամուլը՝ Իրանին մեղադրելով, որ «ոչ թե Գազայի եւ Պաղեստինի, այլ տարածաշրջանում իր ազդեցության հարցն է լուծում՝ գործնականում ոչինչ նչձեռնարկելով»: Իրանին, ըստ երեւույթին, ձեռնտու է, որ Իսրայելում աջ-ազգայնական ուժերի իշխանություն լինի: Հակառակ դեպքում իսրայելա-պաղեստինյան կարգավորման հեռանկար կբացվի, եւ, գուցե, Թուրքիային կվերապահվի անկախ Պաղեստինի անվատնգության երաշխավորի դերակատարություն: Անկարան այդ հավակնությունը չի թաքցնում: Բայց այդ դեպքում Մերձավոր Արեւելքում դե-ֆակտո կհաստատվի նեօսմանական պրոտեկտորատ: Որքան էլ արտառող չթվա, այդ հեռանկարը բացառելու հարցում Իրանի եւ Իսրայելի շահերը պետք է որ համընկնեն:

Իսրայելի դեմ Իրանի «հարձակումը» նախորդում է Միացյալ Նահանգներ Թուրքիայի նախագահի այցին: Դա, կարծես, ազդակ է, որ Վաշինգտոնը եւ Անկարան Մերձավոր Արեւելքի հարցում չեն կարող սեպարատ համաձայնության գալ: Իսրայելա-իրանական «մեծ պատերազմի սցենարը» կարող է Վաշինգտոնի համար փաստարկ լինել, որպեսզի Թուրքիային տարհամոզի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողության» հարցում: Իրանը, կարծես, կանխում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ռազմավարական «պահնորդության» հնարավորությունը: Այդ մրցակցությունը կարող է «արձագանքվել» նաեւ Հարավային Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում