Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Հայաստանը 2020թ. սեպտեմբերի 27-ին արթնացել է Ստեփանակերտի ահազանգի՞ց, թե՞ գիշերն անքուն է եղել

Անհանգիստ, տագնապալի, խռովահույզ գիշեր էր. Իրանը տասնյակ ԱԹՍ-եր եւ բալիստիկ հրթիռներ «ուղարկեց» Իսրայել: Նախօրեին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրել էին, որ Իրանը Իսրայելին «կհարվածի առաջիկա 48 ժամերի ընթացքում»՝ հիմք ընդունելով, որ Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբդոլահիանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների պաշտոնակիցների հետ: Իհարկե, «քնած չէին» հետախուզական ծառայությունները:

Արտառոցն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «անոնսն» էր, եւ գրեթե բոլոր լրատվամիջոցները զարմացած էին, որ Թեհրանն իր «արյան թշնամուն» նախապես ծանուցում է անօդաչուների եւ հրթիռների արձակման մասին այն դեպքում, երբ «Շահեդ» ԱԹՍ-ն Իսրայելի օդային տարածք կարող է հասնել ժամեր անց: Իսրայելին ի՞նչ վնասներ են պատճառել իրանական ԱԹՍ-երն ու բալիստիկ հրթիռները՝ ստույգ հայտնի չէ: Մամուլը փոխանցում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունը, ըստ որի՝ «բոլոր թիրախները խոցված են, եւ եթե Իսրայելը սխալը կրկնի, ապա հաջորդ հարվածն ավելի հուժկու կլինի»:

Կսկսվի՞ մերձավորարեւելյան նոր պատերազմ, թե՞՝ ոչ, ենթադրությունների պակաս չկա: Եթե հավատալու լինենք արեւմտյան աղբյուրներին, իրանական ԱԹՍ-երի եւ հրթիռների մեծ մասը «տեղ չի հասել»: Ընդ որում, մեծ հաջողություն արձանագրել է ամերիկյան օդուժը: Նույնիսկ Հորդանանն է ներգրավվել: Անցած գիշերվա իրադարձություններն ակամայից ստիպում են վերհիշել 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ լուսաբացը: Որ այդ գիշեր Իլհամ Ալիեւը կապի մեջ է եղել ուժային կենտրոնների հետ՝ կասկածել պետք չէ:

Խնդիրն այն է, որ ադրբեջանական ԱԹՍ-երը Ստեփանակերտի շրջակայքում ՊԲ ՀՕՊ եւ հրթիառա-հրետանային համակարգերը թիրախային խոցելու համար նույնպես ժամանակ են ծախսել: Իսկ այդ, մանավանդ ՀՕՊ համակարգերը խոցվել են աշխատանքային ռեժիմու՞մ, ադրբեջանական հարձակման ազդանշան ստացե՞լ են, թե՞՝ ոչ: Ե՞րբ է Հայաստանի տարածքում խոցվել ՀՕՊ C- 300 համակարգը, աշխատել, ապա շարքից հանվե՞լ է:

Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ օդային տարածությունն, իհարկե, Իրան-Իսրայել հեռավորության հետ անհամեմատելի է, ՊԲ եւ իսրայելական ՀՕՊ –ի հնարավորությունները՝ նույնպես: Եւ այնուամենայնիվ հարց է՝ ադրբեջանական գոնե մեկ ԱԹՍ, հրթիռ ԼՂ օդային տարածքում խոցվե՞լ է: Հայկական ՀՕՊ համակարգը, որ Ռուսասըանի հետ միացյալ էր, ունեցե՞լ է «աչքեր»:

Ադրբեջանը հարձակման մասին նախօրոք չի հայտարարել: Բայց մի՞թե Հայաստանն այնքան միայնակ եւ մեկուսացված էր, որ ոչ մի աղբյուրից չի իրազեկվել: Իսրայելի դեմ «իրանական հարձակման» խրոնիկան վկայում է, որ մեր օրերում «կայծակնային պատերազմը» գրեթե անհնար է: Իսրայելը մենակ չէ: Հայաստանը 2020թ. սեպտեմբերի 27-ի լուսաբացին արթնացել է Ստեփանակերտից ստացած ահազանգի՞ց, թե գիշերն արթու՞ն է եղել: Հայաստանի դաշնակիցները՝ նույնպե՞ս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում