Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Բաքուն ջրային պատերազմ է սկսում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է, որ ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում միջազգային արբիտրաժային դատարանն սկսել է ընդդեմ Հայաստանի հայցի քննությունը: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է 30 տարվա «օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի եւ բնական տեսակների ոչնչացման մեջ» եւ պահանջում է «լրիվ փոխհատուցում»: Կոնկրետ փաստեր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մատնանշում, բայց վերջին ձեւակերպումից, ըստ որի Հայաստանը շարունակում է  «աղտոտել սահմանային գետերի ջրերը»- կարելի է ենթադրել, որ հայցի բույն նպատակը կայանում է Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ «վերահսկողության իրավունք ունենալու» մեջ:

Ադրբեջանի քաղցրահամար ջրերի պաշարները վերջին երկու-երեք տասնամյակներին գրեթե երեսուն տոկոսով կրճատվել են: Ներկայումս փորձ է արվում իսրայելական տեխնոլոգիաներով Կասպից ծովի հաշվին բավարարել Սումգայիթ քաղաքի եւ Ապշերոնի գյուղական բնակավայրերի խմելու ջրի կարիքները, բայց դա չափազանց ծախսատար է: Կառավարությունը մշակել է  ջրամբարների ցանցի կառուցման ծրագիր, իսկ այն իրականացնելու համար հարկ կլինի ունենալ Հայաստանի համաձայնությունը, որովհետեւ մի քանի գետեր Ադրբեջան են մտնում Հայաստանի տարածքից:

Առարկայական ապացույցներ, որ Հայաստանը «ոչնչացրել է բնական միջավայրը» ըստ էության գոյություն չունեն: Ընդհակառակը, փաստագրված է եւ առաջին, եւ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառումը, որի հետեւանքով հազարավոր, տասնյակ հազար հեկտար անտառներ են ոչնչացվել: Մեծ ավերածություն են գործել հատկապես ֆոսֆորային ռումբերը:

Իսկ ահա սահմանային գետերի «աղտոտումը» կարող է խնդիր լինել: Մանավանդ որ անցյալ տարվա աշնանը Թուրքիան եւ Ադրբեջանը Կուր եւ Արաքս գետերի ավազանի «բնական միջավայրը պահպանելու» համաձայնագիր են ստորագրել: Միջազգային արբիտրաժային դատարանում հարուցելով նման հայց՝ Ադրբեջանը հետապնդում է Հայաստանի սահմանային գետերի ռեսուրսներն իր նպատակներին ծառայեցնելու նպատակ: Բաքուն ծրագրում է Սյունիքին սահմանամերձ տարախքներում տասնյակ հէկ-եր կառուցել: Դա կարող է իրականություն դառնալ միայն Հայաստանի հետ համաձայնությամբ: Բաքուն ձգտում է միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով «իրավունք ստանալ»: Այդ դեպքում Հայաստանի հետ քննարկման անհրաժեշտություն չի լինի:

Խնդիրն այսպիսով բնապահպանական չէ, այլ՝ քաղաքական:  Ի՞նչ ընթացք կունենա դատաքննությունը: Հայաստանն այս դեպքում առաջին հերթին պետք է հենվի իրավա-քաղաքական իրողություններին. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնց հղում է անում Ադրբեջանը, տարածքներ գրավելու ոչ մի մեղադրանք Հայաստանին չեն հասցեագրում: Անելիք, թերեւս, ունեն նաեւ ԼՂՀ նախկին իշխանությունները, բայց գերխնդիր է, որպեսզի Հայաստանը պահպանի իր ջրային ռեսուրսների նկատմամբ սուվերենությունը: Հակառակ դեպքում Բաքուն հավակնելու է նույնիսկ Սեւանի ջրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում