Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Մոսկվան Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջա՞խ է ստեղծում

Ռուսաստանյան մամուլը հայտնում է, որ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ Մոսկվա այցից վերադառնալով՝ Գագաուզայի ինքնավարության ղեկավար Գուցուլը Քիշնեւի օդականավակայանում «ենթարկվել է ստորացուցիչ ստուգումների»: Ըստ տեղեկությունների, Մոլդովայի «դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել»: Թե կոնկրետ ինչու՞մ է մեղադրվում Գագաուզիայի առաջնորդը՝ պարզ չէ: Գուցուլի Մոսկվա գտնվելու օրով Մոլդովայի նախագահ Սանդուն այցելել է Գագաուզիայի ինքնավարության մայրաքաղաք, որտեղ հանդիպել է տեղական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ՏԻՄ ղեկավարների հետ:

Մոլդովայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը եղել է «կառուցողական»: Նախագահ Սանդուն հավաստիացրել է, որ Գագաուզիայի ինքնավարության լուծարման ծրագիր իր կառավարությունը չունի, բայց տեղական իշխանությունը «պարտավոր է հարգել Մոլդովայի սահմանադրությունը եւ օրենքները»: Ինքնավարության առաջնորդ Գուցուլը Մոսկվայում հայտարարել է, որ Գագաուզիան «կարող է անկախություն հռչակել եւ օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին»: Գուցուլի այդ հայտարարությունը հակասում է ինչպես Մոլդովայի սահմանադրությանը, այլեւ Գագաուզիայի խորհրդարանի կողմից ընդունված եւ Մոլդովայի կենտրոնական իշխանությունների կողմից հաստատված օրենքին:

Գագաուզիան ինքնավարություն է ստացել ԽՍՀՄ փլուզումից եւ Մոլդովայի անկախության հռչակումից հետո: Այդ նախագծին աջակցել է նաեւ Եվրամիությունը՝ նպատակ ունենալով երաշխավորել գագաուզների ինքնության, նրանց մշակութային –քաղաքակրթական առանձնահատկությունների պահպանումը: Գագաուզիայում իրավիճակի սրացումը համընկնում է Եվրամիության հետ Մոլդովայի ասոսացման շուրջ քննարկումներին: Գագաուզիայում հատկապես սուր է ընկալվում Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման հեռանկարը:

Փետրվարի վերջերին տպավորություն կար, որ Ռուսաստանի հետ միավորման խնդիր կդնի Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունը: Տիրասպոլում գումարվեց բոլոր մակարդակների պատգամավորների համագումար, սակայն Ռուսաստանի կազմ մտնելու հարցով որոշում չընդունվեց: Դրան հաջորդեց Գագաուզիայի ինքնավարության ղեկավար Գուցուլի Մոսկվա այցը, որտեղ նա արժանացավ բավական բարձր մակարդակի ընդունելության: Այլ աղբյուրներ հայտնում են, որ այդ հանդիպումները կազմակերպել է էթնիկ գագաուզ Շորը, որ Մոկդովայում քրեական հետապնդման տակ է՝ երկրից մեկ միլիարդ դոլար գումար Ռուսաստան տեղափոխելու մեղադրանքով:

Ի՞նչ է ծարգրում Մոսկվան Գագաուզիայի հարցում: Մոլդովայի հարավի այդ տարածքն Ռուսաստանին միավորելու մի հնարավորություն կա միայն՝ Ուկրաինայի Օդեսայի մարզի օկուպացիան: Այդ դեպքում Ռուսաստանը կենդանի կապ կհաստատի նաեւ Մերձդնեստրի հետ, բայց դա նշանակում է ռուս-ուկրաինական պատերազմին Մոլդովայի ներգրավվածություն, ինչի նկատմամբ Ռումինիան անտարբեր չի գտնվի: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ռումինիայի տարածքում ՆԱՏՕ-ի նոր ռազմահենակայանի ստեղծմանը: Թուրքական մամուլը համարում է, որ այդ քայլն ուղղված է Սեւ ծովում եւ Արեւելյան Եվրոպայում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի ազդեցության սահմանափակմանը:

Գագաուզներն էթնիկ թուրքական ծագում ունեն: Հիշարժան է, որ Մոլդովա այցի ընթացքում Ռեջեփ Թայփ Էրդողանը եղել է նաեւ Գագաուզիայի վարչական կենտրոն Կամրատ քաղաքում: Գագաուզիայի ինքնության պահպանման հարցում կա՞ ռուս-թուրքական համաձայնություն, թե՞ նրանք մրցակիցներ են՝ դժվար է միանշանակ գնահատել: Իրողություն է, որ Գագաուզիայի առաջնորդ Գուցուլը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Մոսկվա է այցելել, իսկ ռուսաստանյան մամուլի հրապարակումներից դատելով՝ Քիշնեւում ձեւավորվում է հակաեվրոպական քաղաքական կոալիցիա: Դա հղի է ներմոլդովական դիմակայության վտանգով: Մոսկվան փաստացի Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջախ է ստեղծում կամ առնվազն դեմ չէ, որ Քիշնեւը տրոհվի ռուսամետ եւ եվրոպական կողմնորոշման քաղաքական թեւերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում