Tuesday, 28 05 2024
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց

Հայաստանի ուշագրավ հյուրը. որտե՞ղ է Տոկաեւի հովանին

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Երեւան կժամանաի Ղազախստանի նախագահ Տոկաեւը, որը Հայաստանի մայրաքաղաքում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի հետ: Մինչ ժամանելը, հարցազրույց տալով Արմենպրեսին, Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությամբ, խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ: Նա նշել է նաեւ, որ իր երկիրը կարեւոր եւ անձեռնմխելի է համարում միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում տարածքային ամբողջությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության:

Ղազախստաննի այդ դիրքորոշումը հասկանալի է, նկատի ունենալով այն հայտարարությունները, որ Ղազախստանի տարածքի առնչությամբ Ռուսաստանից հնչել են ընդհուպ ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով: Իհարկե Ռուսաստանը պաշտոնապես չի ներկայացրել որեւէ հավակնություն եւ ջանք, միեւնույն ժամանակ ակնարկելով, որ հարաբերության խնդիրների պարագայում դա մեղմ ասած բացառված չէ: Ռուս-ղազախական հարաբերությունը բավականին հարաբերական է: Մի կողմից, Ռուսաստանը Ղազախստանում իր ներդրումներով երկրորդ երկիրն է՝ Չինաստանից հետո, ինչպես նաեւ կա ԵԱՏՄ անդամությունը: Մյուս կողմից Ղազախստանում բավականին ակտիվ է Բրիտանիան՝ Ռուսաստանի մրցակիցը աշխարհաքաղաքական մեծ խաղում: Միաժամանակ, Ղազախստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է, այսինքն՝ նաեւ Թուրքիայի հավակնությունների թիրախ:

Երեւան է ժամանում մի դերակատար, որն ինքը գտնվում է շահերի ահա այդ բարդ խաչմերուկում, ու թեեւ չունի անմիջական վտանգներ՝ ինչպես Երեւանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, բայց այդուհանդերձ ունի բավականին նույնական մարտահրավերներ, ինչպես իհարկե գործնականում շատ այլ պետություններ, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական տեկտոնական հատման գոտիներում: Երեւան-Աստանա փոխհարաբերության առումով թերեւս պետք է հիշատակել 2022 թվականի հունվարյան ակտը, երբ ՀԱՊԿ նախագահող Երեւանը օպերատիվ գործողություններով նախաձեռնեց ՀԱՊԿ ստորաբաժանումների մուտք Ղազախստան՝ այնտեղ ապակայունացած իրավիճակը կարգավորելու համար: Ըստ գնահատականների, հենց այդ գործողությունը ի վերջո թույլ տվեց Ղազախստանում ամրացնել եւ հաստատել Տոկաեւի իշխանություն:

Ղազախստանի նախագահը Երեւան է ժամանում Բաքու կատարած այցից մոտ մեկ ամիս անց: Այդ հանգամանքին անդրադարձել եմ դեռեւս շաբաթներ առաջ, երբ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Ղազախստանի արտգործնախարարը: Արդյո՞ք Տոկաեւի հայաստանյան այցը պարունակում է որեւէ միջնորդական գործառույթ, թեկուզ այդ հասկացության հարաբերական իմաստով: Եթե այո, ապա մեծ հավանականությամբ այդ գործառույթը պետք է ունենար որեւէ ավելի ուժեղ հովանի, քանի որ մեղմ ասած միամտություն կլինի մտածել, թե Աստանան կարող է հավակնել այդպիսի գործառույթի՝ թեկուզ իրավիճակային կամ կարճաժամկետ, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական «հրեշների» միջեւ պայքարի ու դիմակայության առարկա հանդիսացող խնդրի: Հարցն այն է, թե որտե՞ղ կարող է լինել Տոկաեւի այցի այդպիսի հնարավոր հովանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում