Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Մանսուրյանին հանգիստ թողեք

Մեկ-երկու ամիս առաջ ՖԲ-ում մեր մտավորականներից մեկի հետ վիճում էինք: Վկայակոչել էի փաստը, որ 1958թ. Բաքվում լույս է տեսել Բախտիար Վահաբզասեի «Գյուլիստան» պոեմը,  1959թ. Երեւանում՝ Պարույր Սեւալի «Անլռելի զանգակատունը»: Վահաբզադեի պոեմի կոնցեպցիան «Ադրբեջանի մասնատման անարդարացությունն է» եւ երազանքը՝ որ կգա «մասնատված հայրենիքի միավորման օրը»: («Կգա օրը» վեպ ունի Միրզա Իբրահիմովը, հայերեն թարգմաված է, բայց ստույգ է, որ Բաքվում «Ալռելի զանգակատունը» չի թարգմանվել, չի տպագրվել): Պարույր Սեւակի ծավալուն պոեմի գաղափարը եթե համառոտենք, այս է. «Ե՞րբ է գալու խոցված ազգերի հատուցման ժամանակը»:

Մոսկվան, ԽՍՀՄ ԳԱ-ն կարող էր վերջ դնել «Կովկասյան Աղվանքի» շուրջ հա-ադրբեջանական բանավեճին, որին երբեմն միանում էին նաեւ վրացի պատմաբանները: Ցանկություն չի եղել, գիտական «փոխհրաձգությունը» տասնամյակներով ձգվել է, վերաճել քաղաքական կոնցեպցիայի: Միջին-վիճակագրական հայ մարդը Հովհաննես Շիրազին ճանաչել է ոչ իբրեւ «Գարնանամուտի» կամ «Բիբլիականի» հեղինակի: Նրան պաշտել են, որովհետեւ ասել է կամ նրան վերագրել են, թե ասել է. «Ոտքս դնեմ Մասիսին՝ թքեմ թուրքի ճակատին»: Պարույր Սեւակը «Մարդը ափի մեջ» -ի բանաստեղծ չէ, այլ՝ «Անռելի զանգակատան»:

Չի նկատվել կամ չեն ցանկացել, որ նկատվի Հրանտ Մաթեւոսյանի Մեսրպոը, որ սարերի միակ մարդն էր, որ իրեն հայ էր գիտակցում: Որովհետեւ Մեսրոպն ասում է, որ «հայերին Լեոն է հնարել»-իսկ թուրքերը «չկային»: Նրանց բոլշեւիզմն է ստեղծել, բայց նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանն է ընդունել, որ գրողական իր այդ «էքսպանսիան» գալիս էր «իմպերիայի քաղաքացու կարգավիճակից»: Հիմա գրող-արվեստագետ, մտավորական մարդիկ Տիգրան Մանսուրյանին «ինկվիզիցիայի են ենթարկում»:

Մտավորականի, արվեստագետի, գրողի այն կերպարը, որ խորհրդային իրականությունն էր ստեղծել, չկա: Էպոխա է անցել Լեթայի ջրերի գիրկը: Բաքվում Զիա Բունիաթովին իր տան շքամուտքում գնդակահարել են, Երեւանում՝ Վարդգես Պետրոսյանին: Կյանքի վերջին տարիներին Սիլվա Կապուտիկյանը լքված էր, Լեւոն Խեչոյանը հրաժարվեց նախագահի մրցականակի՞ց, թե՞՝ շքանշանից, բայց դա արդեն սեփական ռենոմեն պատմության առջեւ մաքուր պահելու քայլ էր, քաղաքական նշանակություն չուներ:

Փաշինյանը՝ գնալու, Մանսուրյանի երաժշտությունը մնալու է, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը մնալու են: Խնդիրն այն է, որ եթե 2017թ. խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի «Ելք» դաշինքը մասնակցեր «Իրական եւ պատմական Հայաստանը հակոտնյա են» կարգախոսով, հանրության քանի՞ տոկոսը նրա օգտին կքվեարկեր: Երեւի՝ այնքան, որքան ՀԱԿ-ն է ստացել: Բայց դա Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, թե ինչու՞  2017թ. չի ասել, որ կարգավորման հայեցակարգի բուն իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը «պետք է Ադրբեջանի կազմում ինքնավարություն լինի, որտեղ իշխանությունը կբաժանվի ԼՂ հայ եւ ադրբեջանական համայնքի միջեւ»:

Մանսուրյանին հանգիստ թողեք, նա այս եւ բազմաթիվ այլ հարցերի համար ոչ մի պատասխանատվություն չունի, չի կարող ունենալ եւ չպետք է ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում