Thursday, 30 05 2024
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դնել մանդատները, թե՞ ոչ» դիլեման երեք տարի է լուծում չի ստանում, հարցը վերջին օրերին կրկին օրակարգ է բարձրացել: Դա լինում է սովորաբար այն ժամանակ, երբ լարվում է ներքաղաքական իրավիճակը։ Ընդդիմության` մանդատները վայր դնելու թեման ակնհայտորեն թեժացնում է Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ամբիոնից հորդորեց՝ վայր դրեք մանդատները, եթե նոր ընտրություններ եք ուզում։

Այսպիսով՝ իշխանականները փորձում են հեղինակազրկել քաղաքական փոքրամասնությանը, ընդգծել մանդատից նրանց կախվածությունը եւ ցուցադրել, որ իրենք չեն վախենում նոր ընտրություններից։

«Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և իրենք կհեռանան` այս բառի քաղաքական իմաստով, ապա մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է», Ալեն Սիմոնյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին: Մինասյանի համոզմամբ՝ իշխանության երազանքն է՝ ունենալ կանխատեսելի, կառավարվող ընդդիմություն․ «Եթե այս վիճակի ելքն իրենց համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն…Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվի, ապա այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք, եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի հարցն ենք առաջ տանելու:

Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Մեր տեղեկություններով, դեռեւս տարիուկես առաջ ընդդիմությունն իսկապես վճռական է տրամադրված եղել ընդառաջ գնալ հանրային տրամադրություններին եւ հրաժարվել մանդատներից, տեւական քննարկումներ են անցկացվել դաշինքի ցուցակի իրենց հաջորդող թեկնածուների հետ, որոնք հարյուրից ավելի են, քանի որ Հայաստան դաշինքի ցուցակը 156 անձից է բաղկացած: Վերջին մանդատ վերցնողը Լեւոն Քոչարյանն էր, որը ցուցակի 50-դն է։ Քննարկումներն, ի վերջո, հանգեցրել են նրան, որ ցուցակի մնացած՝ 100-ից ավելի թեկնածուներից ոմանք հնարավոր է բացարկ չներկայացնեն` գայթակղվեն պատգամավորական մանդատով, թեեւ պարզել են, որ այդ 100 անձի մեջ հազիվ մի 5-10 հոգի կգնա նման դավաճանության: Սակայն եթե անգամ մեկ մարդ էլ որոշի ընդդիմության համատարած հրաժարականներից հետո մանդատը պահել, ապա կստացվի, որ քաղաքական ճգնաժամ չի առաջանում։ Թեեւ, իհարկե, կարող է քաղաքական ճգնաժամ չառաջանալ նաեւ այն դեպքում, եթե ոչ մի ընդդիմադիր չմնա խորհրդարանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում