Tuesday, 28 05 2024
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին

«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Երեւանը Ստեփանակերտին խնդրում էր Բաքվի հետ բանակցությունների գնալ, բայց լսում էր, որ այնտեղ «զանգ են ստացել, չեն կարող»: Հասկանալի է, որ «զանգողը Մայքլը չէր»: Ո՞վ էր՝ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, տեղյակ է, գիտի, բայց չի ասում: Ինչպես ամիսներ շարունակ չէր ասում, որ Երեւանը Ստեփանակերտին խնդրել է Բաքվի հետ բանակցությունների գնալ, բայց եղել է այն, ինչ եղել է:

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ խզումն ակնհայտ դարձավ, երբ 2022 –ի ապրիլի 14 –ին Արցախի Ազգային ժողովը մերժեց ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» գաղափարը եւ սահմանեց, որ «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Ուշադրություն էր հայցում ձեւակերպման «անկախ Ադրբեջանի կազմում» Արցախի ընդգրկման բացառումը, ինչից կարելի էր հասկանալ, որ Ստեփանակերտը «կհամաձայնի, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, եթե Ադրբեջանը չմնա որպես անկախ երկիր»:

Սա, իհարկե, ենթադրություն է կամ Արցախի ԱԺ Հայտարարության ենթատեքստի «կամայական մեկնաբանություն»: Խնդիր է, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է արել կամ չի արել, որպեսզի Ստեփանակերտում Բաքվի հետ երկխոսության կողմնակիցները չմարգինալանան: Մենք, ցավոք, տեղյակ չենք՝ Երեւանը, ինչպես ասում են՝ «կոնֆիդենցիալ-կամերալ աշխատանք» տարե՞լ է, որպեսզի Բաքվի հետ երկխոսության կողմնակիցները «բացահայտվեն»: Նրանց կամ նրան, ով պատրաստակամ էր առանց երրորդ կողմի միջնորդության Բաքվի հետ քննարկել ԼՂ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը, բավարար աջակցություն ցուցաբերե՞լ է:

Պոստ-ֆակտում արձանագրել «առկա հնարավորության մսխումը»՝ երեւի բացառապես ներքաղաքական նշանակություն ունի, բայց ինչու՞  սպառնալիքը, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մերժման այլընտրանքը ԼՂ հայաթափումն է, չի հրապարակայնացվել ոչ Հաայստանի գործադիր իշխանության, ոչ նրա հենարան քաղաքական ուժի կամ «օժանդակող» փորձագիտական հանրության կողմից: Ենթատեքստային հղումներ, հասցեագրումներ, իհարկե, արվել են, բայց դա ակնհայտորեն բավարար չէր, որպեսզի «նոր Ավարայրի» ստեփանակերտյան քարոզչությունը ԼՂ միջին-վիճակագրական հայ բնակչին կողմնորոշեր դեպի պրագմատիզմ:

Կարելի է «ու՞մ է պետք ափսոսանքդ, խոստովանանքդ ուշացած» ասել եւ «ցրվել տներով»: Փաշինյանն ուզում է համոզել, որ ԼՂ թեման «ընդմիշտ փակվա՞ծ է»: Փորձում է բանավեճի բերել ԼՂ նախկին էլիտայի՞ն, շոշափում է որեւէ «հնարավորության» հանդեպ բռնագաղթված հարյուր քսան հազար մարդու տրամադրությու՞նը: Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ձախողելու համար, կարծես թե, զանգողը «Մայքլը չէր»: Իսկ «Մայքլն» այսօր զանգու՞մ է, ի՞նչ է ասում, եթե «զանգում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում