Tuesday, 28 05 2024
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո

Ուր լցվեց 2018-ի էներգիան

«Հիմա ասում են՝ մենք Հայաստանը դարձնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Կներեք, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը էդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա», խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, որ Հայաստանը ներքաշվում է աշխարհաքաղաքական մրցակցության մեջ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը իրապես չի պատկերացնում, թե ինչ էր Մինսկի խումբը եւ դրա համանախագահությունը, թե՞ պատկերացնում է, պարզապես փորձում է այդ կերպ փաստերկել իր քաղաքականության վերաբերյալ ընդդիմախոսության հանդեպ իր պատասխանը:

Նախ, ինչու՞ մրցակցություն միայն Հայաստանի, այլ ոչ թե նաեւ Ադրբեջանի եւ ընդհանապես Կովկասի համար: Երկրորդ, իսկ կա՞ աշխարհաքաղաքականության, միջազգային հարաբերությունների որեւէձեւաչափ, որը այդ մրցակցության կրողն ու արտահայտողը չէ, լինի ՄԱԿ ԱԽ« ԵԱՀԿ, կամ այլ ժամանակավոր կամ մշտական միջազգային կառույցներ: Այդ տրամաբանությամբ, Հայաստանը պետք է հրաժարվի այդ բոլորի հետ հարաբերվելուց, որ հրաժարվի աշխարհաքաղաքական մրցակցության ենթարկվելուց: Մինչդեռ, խնդիրը բոլորովին այլ է: Հայաստանը, ինչպես որ ցանկացած այլ պետություն, որն այսպես ասած միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքականության «բարձրագույն խմբում» չէ, մշտապես աշխարհաքաղաքական մրցակցության ենթակա է, անկախ իր կամքից:

Բուն խնդիրն այն է, թե որեւէ երկիր այդ պարագայում ինչպես է կարողանում ձեւավորել իր ներքին սուբյեկտությունը, որպեսզի աշխարհաքաղաքական մրցակցության հանդեպ իր դիրքավորումը, կամ այդ մրցակցության հետ իր հարաբերությունը լինի սուբյեկտային, այլ ոչ թե՝ օբյեկտային: Հայաստանը անցնող ավելի քան երեք տասնամյակում առավելապես ձախողել է հենց այդ խնդիրը, եւ որակապես չի հայտնվել մի նոր հարթությունում, որը թույլ կտա ասել, որ այժմ խնդրի լուծումը համարժեք եւ արդյունավետ ճանապարհի վրա է: Անկասկած է, որ այսօր այդ խնդրի լուծումը շատ ավելի բարդ է, քան օրինակ 10 կամ 20 տարի առաջ, երբ Հայաստանը ուներ այդ լուծմամբ զբաղվելու անհամեմատ ավելի հանդարտ ժամանակային եւ տարածական հնարավորություն: Այստեղ քննարկումն իսկապես ավելորդ է: Սակայն, միեւնույն ժամանակ, Հայաստանը շատ ավելի լավ հնարավորություն ուներ այդ խնդրով զբաղվել 2018-ից հետո, այն կուտակված պասիոնար էներգիայի շնորհիվ, որ կա տեղի ունեցած փոփոխության արդյունքում: Բայց, այդ էներգիան մսխվեց՝ լցվելով պարզունակ տեղեկատվա-քարոզչական պարկերի մեջ, որոնք առ այսօր ներքին դաշտում տարվում են այս ու այն կողմ: Այստեղ է բուն խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում