Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով «WikiLeaks»-ի բացահայտումներին, նշեց, որ դա տեղեկատվական պայթյուն էր և համեմատվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ: «Սա ԱՄՆ վարչակարգի դեմ ուղղված քայլ էր, և ի տարբերություն սեպտեմբերի 11-ի՝ ԱՄՆ հասարակությունը դժվար կլինի կոնսոլիդացնել»։ Բոզոյանի գնահատմամբ, այս բացահայտումները իրականացրել են երեք ուժերը` թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԱՄՆ-ից դուրս, որոնք չեն ընդունում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը և Օբամային նմանեցնելով Գորբաչովի հետ՝ նշում է, որ նա իր գորշ քաղաքականությամբ թուլացնում է Միացյալ Նահանգները: Ըստ Բոզոյանի՝ «WikiLeaks»-ի բացահայտումները ԱՄՆ-ի այսօրվա վարչակարգին թե՛ բարոյական, թե՛ դիվանագիտական վնաս են հասցրել: