Thursday, 30 05 2024
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա
Մեհրաբյան Online
17:15
Գերմանիան կարող է թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանին
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները

Հայաստանի նոր պատմության վտանգավոր հեղինակը

Մենք չենք գրել մեր պատմությունը, այն գրել է կայսրությունը, եւ գրել է այն նպատակով, որ մենք չլինենք պետություն: Այդ տեսակետը խորհրդարանում արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ծրագրի կատարողականի քննարկման երկրորդ օրը, շարունակելով նախորդ օրն իր բացած «իրական» եւ «պատմական» Հայաստանների հակադրության թեման: Փաշինյանը իրավացի է՝ ներկայիս հանրությունը պատմության առումով կրթվել ու դաստիարակվել է Խորհրդային Միության գրածով, իսկ Խորհրդային Միությունն էլ պետք է գրեր իր կայսերական շահին համահունչ, քանի որ ցանկացած՝ թե կայսրություն, թե որեւէ այլ մասշտաբի պետություն պատմությունը մատուցում է իր ռազմավարական շահերի եւ պատկերացումների համատեքստում, այն նկատառումների, ուղենիշների շրջանակում, որ ունի պետության ապագայի առնչությամբ:

Փաշինյանը հայտարարում է, որ այսօր, հենց այդ պահին՝ խորհրդարանում գրվում է մեր նոր պատմությունը: Այստեղ արդեն կա մտահոգություն: Եվ այդ մտահոգության բուն շարժառիթը լոկ այն չէ, որ խորհրդարանում են փաստացի ուժեր, որոնք մեծ հաշվով անցնող մոտ երեք տասնամյակում Հայաստանին եւ ժողովրդին, Արցախին պատուհասած աղետների պատասխանատուներն են՝ ամեն մեկը կառավարման իր շրջանով, եւ ոչ միայն կառավարման շրջանով: Երբ նոր պատմությունը գրում են այդ պատասխանատվությունն ունեցող ուժերը, որոնց ներկայիս այսպես ասած քաղաքական զբաղմունքի հիմնական մասը կազմում է այդ պատասխանատվությունը միմյանց վրա գլորելը, ապա այդ գրվող պատմությունը դառնում է մեղմ ասած տագնապալի:

Բայց, հարցը լոկ դա չէ: Հարցը այն է նաեւ, որ, եթե մինչ այժմ եղած պատմությունը գրել է ԽՍՀՄ-ը, ապա Փաշինյանի ասած նոր պատմությունն ըստ էության գրում է վախը եւ պարտության շոկը: Նոր պատերազմի վախն ու պարտության շոկը չեն կարող գրել լավ պատմություն, անգամ՝ պատմության արդյունավետ եւ կարեւոր նախաբան, հիմք: Հարցն այն չէ՝ պատերազմի վախն իրական է, թե՞ մտացածին, մանիպուլյատիվ եւ այլն: Այն կա, եւ այն առնվազն իր գոյությամբ արդեն իսկ որոշակիորեն ստանում է օբյեկտիվություն:

Պատերազմի վախը եւ նախորդ պատերազմի պարտության շոկը, ցավը, չեն կարող լինել որեւէ արդյունավետ եւ օգտակար պատմության հիմք, նախադրյալ, գրիչ կամ թանաք: Հետեւաբար, պետք է պարզապես ցած դնել այդ «գրիչը», հանգիստ թողնել պատմությունը, ձեռնամուխ լինել Հայաստանի ներքին խնդիրների լուծմանը, զբաղվել ինստիտուցիոնալ արդիականացմամբ, վերականգնել Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ գործով՝ կոնցեպտուալ գործով, որակապես նոր հիմքերով կամ անկյունաքարերով, որպեսզի հետո միայն կարողանանք գրել մեր պատմությունը: Այլապես, ըստ էության չկա տարբերություն՝ պատմությունը գրել է ԽՍՀՄ կայսրությու՞նը, թե՞ գրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առավելապաշտությունն ու շանտաժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում