Wednesday, 22 05 2024
Սա շարժում չէ՝ արշավանք է պետականության դեմ. ռադիկալ քայլերի կգնան
Սպասվում է կարճատև անձրև
ԱՄՆ-Իրան լարվածությունը հաղթահարվում է. նոր իրավիճակ է
«Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»
Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը. «Հրապարակ»
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. վտանգն անցած են համարում և «խրոխտ» ելույթներ ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ

Փաշինյանի կոշտ արձագանքը պատգամավորին եւ նուրբ ակնարկը արտգործնախարարին

«Երեք գիտական աշխատանքների հեղինակ, դոցենք, գիտաշխատող, իր ասելով ազգային ընտանեկան արժեքների համար պայքարի դիրքերից հանդես եկող կին, երեք զավակների մայր Արմենուհի Կյուրեղյանը գալիս այս ամբիոնից ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են», խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստան խմբակցության պատգամավորուհի, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի ելույթի մասին, այդ ելույթը ներկայացնելով որպես Հայաստանի բուհական համակարգի մեղմ ասած անորակության հետեւանք:

Այստեղ «ինտրիգն» այն է սակայն, որ Արմենուհի Կյուրեղյանն ըստ էության շարունակել է պարզապես Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքը, որ Միրզոյանն իր հերթին նախօրեին խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին ի պատասխան: Մանուկյանը նրա հետ փակ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Միրզոյանը եղել է վախեցած: Միրզոյանն էլ այդ առնչությամբ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե «իրենց բակում հետեւից խոսող մարդկանց մի բան էին ասում», որ նա չի կրկնի պարզապես խորհրդարանական ամբիոնին համարժեք չլինելու պատճառով:

Ինչ խոսք, Հայաստանի կառավարող մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչների հեռակա կամ ուղիղ բանավեճերը արձանագրում են քաղաքական բովանդակության եւ որակների նորանոր «բարձր նշաձողեր», սակայն այստեղ դառնանք Նիկոլ Փաշինյանի արձագանքին: Արձագանքելով Արմինե Կյուրեղյանին, որը «բակի թեմայով փաստորեն պատասխանել էր արտգործնախարար Միրզոյանին՝ պահելով իր կուսակից Մանուկյանի «թասիբը», Նիկոլ Փաշինյանը փաստորեն Կյուրեղյանին տված գնահատականը կամա, թե ակամա տարածում է արտգործնախարար Միրզոյանի վրա: Հակառակ պարագայում, թերեւս տրամաբանական չէ՝ քննադատել «շարունակությունը», բայց ոչ «սկիզբը»: Նիկոլ Փաշինյանը այդ իմաստով թերեւս բավականին փորձառու է խոսքերի, այդ թվում իր խոսքերի հնարավոր տողատակերը նրբորեն զգալու եւ «կանխազգալու» հարցում, հետեւաբար հազիվ թե խորհրդարանի ամբիոնից Կյուրեղյանին արձագանքելիս, չմտածեր կամ պատկերացներ, որ այդ արձագանքը ըստ էության տարածվում է նաեւ իր կառավարության արտաքին գործերի նախարարի վրա:

Ու այդտեղ առնվազն հարց է առաջանում, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումով չէ, որ որոշել էր այդպես կոշտ արձագանքել Արմենուհի Կյուրեղյանին: Առավել եւս, նախօրեին կառավորող մեծամասնության տարածած քարոզչական կարճ հոլովակի ֆոնին, որտեղ ԱԺ բակում քայլում են վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահն ու խմբակցության ղեկավարը: Ի վերջո, երբ Փաշինյանը խոսում է Կյուրեղյանի ելույթի, նրա դոցենտ, գիտաշխատող լինելու մասին եւ կապում «բակի» թեման բուհական համակարգի անորակության հետ, թերեւս արժե հիշել մի նուրբ դետալ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ունի պատմաբանի ոչ միայն համալսարանական կրթություն, այլ ավարտել է նաեւ ԳԱԱ ասպիրանտուրան, որպես պատմական գիտությունների թեկնածու: Եվ այս ամենը «իրական» ու «պատմական» Հայաստանի մասին Փաշինյանի ելույթի ֆոնին: Արդյո՞ք մասնագիտությամբ պատմաբան արտգործնախարարը պատմության գնահատման հարցում որոշակի անհամաձայնություն ունի մասնագիտությամբ լրագրող վարչապետի պատկերացումների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում