Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Մոսկվայի ակնկալիքն ու Փաշինյանի որոշումը

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը քննարկվում է եվ հանրությունը կտեղեկացվի որոշման մասին: Մայիսի 9-ին նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնամուտի արարողությունը: Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է եւ Վեհաժողովը պետք է անցկացվեր Երեւանում, սակայն, քանի որ այն հոբելյանական է, նվիրված է ԵԱՏՄ տասնամյակին, Երեւանը տվել է այն Մոսկվայում անցկացնելու հավանություն՝ դեռեւս նախորդ տարի դեկտեմբերին, երբ կազմակերպության ղեկավարները հավաքվել էին Մոսկվայում՝ տարեվերջյան Վեհաժողովի:

Փաստացի, Վեհաժողովն ու Պուտինի երդմնակալությունը հաջորդելու են իրար եւ Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի ոչ միայն Վեհաժողովին, այլ նաեւ պածշտոնամուտի արարողությանը մասնակցելու վերաբերյալ որոշում՝ մասնակցել Վեհաժողովին եւ բաց թողնել երդմնակալությու՞նը, մասնակցել երկուսի՞ն էլ, թե՞ բաց թողնել երկուսն էլ: Երբ Երեւանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին, տալիս է դրա բացատրությունը՝ ՀԱՊԿ չի ապահովում ռազմա-քաղաքական բլոկի իր դաշնակցային գործառույթի լիարժեք իրականացում եւ Հայաստանը առկախում է մասնակցությունը: Ընդունելի է սա որեւէ մեկի համար, օպտիմալ է, ռացիոնալ է, հարց լուծող է, թե ոչ, այլ խնդիր է, բայց սա ֆորմալ բացատրություն է, որ ունի որոշակի տրամաբանություն: ԵԱՏՄ վեհաժողովը բաց թողնելը կարծես թե չի կարող ունենալ այդպիսի բացատրություն, առավել եւս, որ ԵԱՏՄ առումով Երեւանը լիուլի քաղում է տնտեսական էֆեկտը:

Այդ պարագայում շատ դժվար է բոյկոտել ԵԱՏՄ վեհաժողովը եւ սա արդեն կունանա քաղաքական այլ երանգ, այլ տողատակ: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ Երեւանի համար այդ «դիլեման» ուղիղ առնչություն ունի Արեւմուտքի հետ աշխատանքին: Կասկածից վեր է, որ այդ աշխատանքի քաղաքական ենթատեքստում, առնվազն արեւմտյան գործընկերների համար էական խնդիրը եւ «արժեքը» հենց այն է, թե որքանով է Նիկոլ Փաշինյանը հեռանում Ռուսաստանից: Երեւանը փորձում է մի կողմից պահել այդ «արժեքը», մյուս կողմից սակայն պահել նաեւ այն նուրբ սահմանը, որից այն կողմ արդեն կարող է լինել ոչ թե Ռուսաստանի հետ որոշակկի անհամաձայնություների, այլ ըստ էության քաղաքական առճակատման իրավիճակ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ի խորհրդարանական ելույթում հայտարարում էր, որ Հայաստանը չի ուզում գնալ ՌԴ հետ առչակատման, ոչ միայն այն պատճառով, որ չունի դրա համար անհրաժեշտ ուժ, այլ նաեւ Ռուսաստանը համարում է կարեւոր գործընկեր եւ չնայած ծատ հարցերում անհամաձայնություններին եւ տարակարծություններից, նաեւ գիտակցում է շատ ուղղություններով հարաբերության եւ աշխատանքի կարեւորությունն ու արդյունքները: Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որեւէ սխալ թույլ չի տվել ՌԴ հետ հարաբերությունում՝ այսպես ասած դաշնակցային պարտավորությունների առումով, ինչը այդպես չէ Մոսկվայի պարագայում՝ ըստ Երեւանի:

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է այդ առնչությամբ, որ Երեւանը Ռուսաստանի համար մնում է կարեւոր դաշնակից եւ գործընկեր, եւ իրենք ակնկալում են, որ առկա հարցերը մոտ ապագայում հանդիպման միջոցով հնարավորություն կունենան քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը: Այլ կերպ ասած, Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի մայիսի 8-ի Վեհաժողովին: Իսկ արդյո՞ք նույն ակնկալիքը կա պաշտոնամուտի արարողության առումով, թե՞ Ռուսաստանը այդ հանգամանքը չի դիտարկում սկզբունքային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում