Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արձանագրության արդյունքներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը:
Նախնական տվյալներով, 16 հազար 283 ընտրողներից Սուրեն Գրիգորյանին կողմ է քվեարկել 9581-ը: ԼՂ վարչապետի խորհրդական Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 3791 մարդ, իսկ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ պատգամավոր, սոցիալական ապահովության նախարարության իրավաբան Մարատ Հասրաթյանի օգտին` 2001 մարդ: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է ավելի քան 48 տոկոս:
Մարատ Հասրաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ, ինչի արդյունքում ընտրվել է Սուրեն Գրիգորյանը, հետևաբար ինքը չի բողոքարկելու:








































