Monday, 24 06 2024
«Հայաստանը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը». վարչապետը ցավակցել է Պուտինին
«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
9-ամյա ուղևորը մահացել է, 7-ամյա և 34-ամյա ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց
14:15
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական հեղուկացված գազի նկատմամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Իսրայելը կհարկի հայ և հույն և այլ քրիստոնյա եկեղեցիներին
13:30
Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ
Իսրայելի կործանիչները գրոհել են Հզբոլլահի դիրքերը Լիբանանում
Ա՞ԴԾ-ն, թե՞ ԱԴԾ-ի դեմ
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Բլինքենն ուզում է հավաստիանալ, որ Ալիևը վերջնականապես չի դառնա Մոսկվայի ֆորպոստը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի խրամատ փորելու տեսանյութ է հրապարակել
Օկուպացիայի բացառման կարմիր գիծ է քաշվում. Հայաստանը գործեց շատ ճիշտ պահի
Կենտրոնացե՛ք փողոցային առևտրի վրա, էս սեզոնին բավականին ակտիվացել է. Ավինյան
Աղբահանության խնդիրը չսրվելու համար որոշակի տեխնիկա պիտի ձեռք բերեինք, ինչ ընթացքում ենք․ Ավինյան
«Սանմաքրման աշխատողների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր ենք ձեռնարկել», «կհայտարարվի մրցույթ»
12:10
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի
Անկարան շեղե՞ց Մոսկվային Դերբենտի ահաբեկությունից
11:45
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Փոսալցման աշխատանքները էս շաբաթ ավարտում եք, որ մյուս շաբաթ ասվի՝ ֆսյո Ավինյան
Այսուհետ, սպասարկման ենթակա ավտոբուսների քանակը ներառե՛ք զեկույցի մեջ. Ավինյանը՝ Կիրակոսյանին
11:00
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
10:45
Դաղստանում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները
Լոռու փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և տեղափոխել Վանաձոր
10:15
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Ներքին Գետաշենում 2023 թվականին ասֆալտապատվել է 3 փողոց, կառուցվել ոռոգման ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3 փողոց, մի քանի փողոցներում էլ կառուցվել են ոռոգման առուներ։

Ինչպես տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 130 միլիոն 690 հազար դրամ, որից 72 միլիոն 945 հազար դրամը ՀՀ կառավարության, 57 միլիոն 745 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։

Ներքին Գետաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 92 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը ` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Սուրբ Խաչ թաղամասի 8-րդ, Վերին Դուրան թաղամասի 2-րդ եւ Վերին Դեմեր թաղամասի 3-րդ փողոցները՝ 1309 գծամետր երկարությամբ և 5600 քառակուսի մետր մակերեսով։

Այս փողոցները Ներքին Գետաշենի պատմության մեջ ասֆալտապատվում են առաջին անգամ։

Ներքին Գետաշենի ներհամայնքային առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի մայիս ամսից ու ավարտվել նույն տարվա հունիսի վերջերին՝ նոր ոռոգման սեզոնի սկսվելուց առաջ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել են 1100 գծամետր երկարության երկաթբետոնյա կամ երկաթյա կիսախողովակներով ոռոգման առուներ մի քանի թաղամասերում։ Նոր ոռոգման սեզոնի մեկնարկից արդեն ջուրը Ներքին Գետաշենի հարյուրավոր տնտեսությունների մատակարարվել է անկորուստ ու ժամանակին։ Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 1500 տնտեսություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում