Այսօր ՀՀ արտգործնախարարության մուտքի ասֆալտին հայտնվել էր «Վերջ ավազակապետությանը» գրությունը: Այն մաքրելու համար գործի էին անցել արտգործնախարարության աշխատակիցները, ովքեր եղունգի լաքով մաքրում էին այդ գրությունը:
«Առաջին լրատվական»-ի ընթերցողներից մեկը լուսանկարել է, թե ինչպես են ԱԳՆ աշխատակիցները մեծ ջանքերի գնով գետնից փորձում «սրբել» «ավազակապետության վերջը»:










































