Sunday, 23 06 2024
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
11:45
ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը
Բախվել են ավտոմեքենաներ
Ավտովթար Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ամփոփեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։

«ԱՄՆ պետքարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը սկսեցին նրանից, որ ընդգծեցին, որ վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև նշել ենք մեր հիացմունքը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: Մենք ականատես եղանք գլոբալ տնտեսության և քաղաքական համակարգի կառուցմանն ուղղված էական բարեփոխումների և ջանքերի, որոնք կարտացոլեն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Մեր նպատակն է շարունակել նույն ոգով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Օ’Բրայենը։

Նա հիշեցրեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում:

«Այս հանդիպումը նվիրված էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, սակայն մենք, անշուշտ, կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ:

Սա երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում անվտանգության ապահովման և բարգավաճման լավագույն ճանապարհն է, մասնավորապես, նոր առևտրային ուղիները, որոնք կարող են Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա հարթել: Մենք ողջունում ենք այս բոլոր քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ քաղաքական բարեփոխումների առաջընթացը պայմաններ է ստեղծում ներառական կառավարության համար, որը կարձագանքի իր ժողովրդի կամքին և կնպաստի բազմազանությանն ու գործընկերությանն ամբողջ աշխարհում»,- ասաց Օ’Բրայենը։

Նա շեշտեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

«Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անցած ֆինանսական տարում մենք տրամադրել ենք 65 միլիոն դոլարի օգնություն: Կան կոնկրետ միջոցներ, որոնք ուղղվել են տարբեր ծրագրերի, ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական բարեփոխումների և Հայաստանին օժանդակելու՝ իր վարչական կառույցները բարեփոխելու և ամուր ապագա կառուցելու գործում»,- նշեց Օ’Բրայանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը թույլ է տվել կարծիքների շատ բաց փոխանակում անել Հայաստանի առջև ծառացած խնդիրների և այն դերի շուրջ, որը կարող են խաղալ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ավելի ակտիվ համագործակցությունն ու աջակցությունը այդ օգնության տրամադրման գործում:

«Նման օգնության բազմաթիվ օրինակներ կան՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և մարդասիրական օգնության շուրջ»,- եզրափակեց Օ’Բրայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում