Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Նորվեգիայում չեն բացառել երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ չի կարող բացառել երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինա զորքեր ուղարկելը։

«Հիմա մենք չենք ծրագրում զորքեր ուղարկել։ Չեմ կարծում, որ շատ երկրներ նման պլաններ ունեն։ Բայց մյուս կողմից, շատ երկարաժամկետ հեռանկարում ես չեմ կարծում, որ մենք պետք է սկզբունքորեն որևէ բան բացառենք․․․․ Սակայն պատերազմի անմիջական կողմ լինելու ոչ մի ցանկություն չկա, քանի որ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, ինչը մենք տեսնել չենք ցանկանում», – ասել է նա:

Դրա հետ մեկտեղ, Նորվեգիայի ԱԳ նախարարի խոսքով, Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև խոսակցությունները ենթադրում են հրահանգիչների և խորհրդականների ուղարկում, բայց ամենևին ոչ՝ մարտական ​​ստորաբաժանումների։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին հայտարարել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, փոխհամաձայնություն դեռ ձեռք չի բերվել, «բայց ոչինչ բացառել չի կարելի»։ Մակրոնի խոսքերը մեծ աղմուկ էին բարձրացրել։ Տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում