Wednesday, 17 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ֆրանսիան կարգելափակի՞ Բաքվի Վեհաժողովը

«Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում Cop29-ից 6 ամիս առաջ», հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն:

Այդ հայտարարությունը առաջացրել է Բաքվի վրդովմունքը, թեեւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Մինչդեռ, Ֆրանսիայի արտգործնախարարը շոշափում է կարեւոր ասպեկտ, ինչի մասին օրինակ բազմիցս արտահայտվել եմ նաեւ ինքս. Ադրբեջանի գործողությունները ըստ էության որեւէ կերպ չեն տարբերվում այն կատեգորիայից, որի շրջանակում արեւմտյան խաղացողները դատապարտել են Ուկրաինայի հանդեպ ՌԴ գործողությունները եւ խստագույն պատժամիջոցների եւ մեկուսացման քաղաքականություն են վարում ՌԴ հանդեպ, այյդ թվում երկրորդային պատժամիջոցների մեխանիզմի կիրառումով:

Ադրբեջանի հանդեպ սակայն ոչ միայն չկա այդօրինակ վերաբերմունք, անգամ դրան մոտ վերաբերմունք: Ավելին, Ադրբեջանի հանդեպ կա գործընկերային վարքագիծ, երբ Եվրամիությունը, ՆԱՏՕ գլխավոր քքարտուղարը Բաքուն հռչակում են ԵՄ կարեւոր եւ հուսալի գործընկեր: Ֆրանսիայի արտգործնախարարը ակնարկում է փաստացի այդ մասին, միաժամանակ սակայն բավականին կոնկրետ մի հիշատակումով՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք Կլիմայի հարցերի Վեհաժողով, որի հանդեպ Հայաստանի արգելքը հանվեց նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտնի համատեղ հայտարարությամբ՝ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի աշխատակազմերի, որի շրջանակում եղավ նաեւ մի խումբ գերիների վերադարձ Հայաստան, եւ երկու ադրբեջանցիների հանձնում Բաքվին, որոնք Հայաստանում դատապարտվել էին սահմանը հատելու, իսկ նրանցից մեկը՝ նաեւ մարդասպանության համար:

Ֆրանսիայի արտգործնախարարը հիշատակկելով Կլիմայի Վեհաժողովը, արդյո՞ք նախանշում է այն, որ Ադրբեջանի վարքագծի փոփոխության դեպքում Փարիզը կդնի Վեհաժողովի անցկացումը չեղարկելու հարց: Այստեղ թերեւս ուշադրության է արժանի շաբաթներ  առաջԲրիտանիայի վարչապետի ուղերձը՝ Բաքվում տեղի ունեցած միջազգային համաժողովին, որում Ռիշի Սունակը հայտարարում էր, որ Բրիտանիան Կլիմայի Վեհաժողովի հարցում Ադրբեջանի կողքին է, ինչպես նաեւ հույս հայտնում, որ մինչեւ այդ կստորագրվի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր: Թե ինչու՞ էր Բրիտանիայի վարչապետը հարկ համարել Կլիմայի Վեհաժողովի ժամկետը թեկուզ ցանկության կամ հույսի մակարդակում կապել Խաղաղության պայմանագիր ասվածի հետ, պարզ չէ, սակայն կասկածից վեր է, որ այդօրինակ արտահայտությունները չեն արվում լոկ քաղաքավարության համար:

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի ստորագրվիի այսպես կոչված խաղաղության պայմանագիր: Դրա համար պետք է, որ՝ կամ Ադրբեջանը նահանջի իր առավելապաշտությունից, կամ՝ Հայաստանը տեղի տա այդ առավելապաշտությանը: Մնում է հասկանալ, թե իր հույսը արտահայտելիս, ո՞ր տարբերակն էր առավել նախընտրելի համարում Բրիտանիայի վարչապետը: Այդ ֆոնին է նաեւ, որ բավականին ուշագրավ է Ֆրանսիայի արտգործնախարարի հիշատակումը՝ որ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի վարքագծին, Բաքվում սպասվող Կլիմայի Վեհաժողովից 6 ամիս առաջ: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա ֆրանս-ադրբեջանական փոխհարաբերության առնվազն հռետորաբանության դաշտում, միաժամանակ նաեւ իհարկե Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դիրքավորումները ձեւավորող միտումների եւ շահերի դաշտում, Ֆրանսիայի արտգործնախարարի արձանագրումը ենթադրում է, որ Փարիզը ակնարկում է պայմանի մասին՝ եթե Բաքուն մինչեւ նոյեմբեր գնաց էսկալացիայի, ապա պետք է չեղարկվի Cop29-ի անցկացումը Ադրբեջանում: Բայց, ամբողջ հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք դա դա այն գինն է, որը հետ կպահի Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում