Friday, 12 04 2024
18:10
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 մլրդ դրամի գույք
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խաթարել կայունացումը Հարավային Կովկասում». Լավրով
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Էրդողանը «կաշին չի փոխում»

Milliyet- փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայայի սոցցանցային գրառումը, ըստ որի՝ երեկ եւ անցած գիշեր Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում «չհամաձայնեցված զանգվածային միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակիցները հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությանն աջակցող կարգախոսեր եւ, չնայած նախազգուշացումներին՝ դիմադրություն են ցույց տվել ոստկանությանը. ձերբակալված է 89 անձ»: Ըստ այլ աղբյուրների, քրդամետ Dem parti-ի կողմնակիցները մի շարք քաղաքներում, որտեղ մունիցիպալ ընտրություններում հաղթել են քուրդ թեկնածուները, պարզապես տոնախմբություն եւ երթեր են կազմակերպել:

Ոստիկանության հետ «զանգվածային բախումներ» արձանագրվել են Վանում, որտեղ քաղաքապետի ընտրություններում հաղթել է Dem parti-ի թեկնածու Աբդուլլահ Զեյդանը, բայց իշխանությունները նրան զրկել են պաշտոնն ստանձնելու իրավունքից: Գործի է դրվել դատական համակարգը, որտեղ «պարզել են, որ Զեյդանը քաղաքապետի թեկնածու առաջադրվելու, ընտրվելու եւ պաշտոնավարելու որեւէ իրավական հիմք չունի»: Քաղաքապետի պաշտոնն, ըստ այդմ, անցնում է իշխող կուսակցության ներկայացուցչին:

Հազարավոր մարդիկ Վանի փողոցներում երթ են կազմակերպել դեպի ընտրական հանձնաժողովի նստավայր, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, արձանագրվել են ընդհարումներ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ Վանում եւ հարավ-արեւելյան նահանգներում տանսհինգօրյա ժամկետով զանգվածային բոլոր միջոցառումներն արգելվել են: Մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության պարտությունը Թուրքիայի նախագահը որակել է «թուրքական ժողովրդավարության հաղթանակ, որ պետք է ընդօրինակելի լինի»: Վանի քաղաքապետի հետ կապված իրավիճակն ապացուցում է, որ «թուրքական ժողովրդավարությունն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են երկրի ոչ թուրք քաղաքացիների իրավունքները:

Ըստ երեւույթին, նման զարգացում էր կանխատեսել Ստամբուլի վերընտրված քաղաքապետ Իմամօղլուն, երբ հայտարարել էր, որ Թուրքիայի «հզորությունը նրա բազմազանությունն է»: Խորհրդարանական վերջին ընտրություններով Dem parti-ն կորցրել էր Ազգային մեծ ժողովում ներկայությունը: Մեկ տարի անց ստանալով ընտրողների քվեների ավելի քան վեց տոկոսը, կուսակցությունը վերահաստատել է Թուրքիայի քաղաքական կյանքում իր շոշափելի ներկայությունը: Մանավանդ որ Դեվլեթ Բահչելիի գլխավորած ծայրահեղ ազգայնական կուսակցությունը մունիցիպալ ընտրություններում ավելի քիչ ձայներ է ստացել, քան՝ Dem parti-ն:

Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական» ռազմագործողության: Թիրախում քրդական ուժերն են: Էրդողանը վճռականորեն հայտարարել է, որ Թուրքիան «իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկչական պետության ստեղծումը»: Խոսքն, անկասկած, քրդական պետության մասին է: Երկրի հարավ-արեւելյան՝ գերազանցապես քրդաբնակ, շրջաններում Dem parti-ի էլեկտորալ տպավորիչ հաջողությունն, անկասկած, քաղաքական ազդակ է, որ «զանգվածային անկարգությունները» կարող են ճարակել Իրաքին եւ Սիրիային սահմանամերձ շրջանները, եթե «հատուկ ռազմագործողությունը» վերաճի քրդերի զանգվածային ոչնչացման փորձի:

Մունիցիպալ ընտրություններում հաղթած ԺՀԿ-ն հայտարարել է, որ նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ չի պահանջում: Վանում տեղի ունեցած ապօրինությունը, որին հետեւել է ակնհայտ բռնությունը, կարո՞ղ է առիթ հանդիսանալ, որպեսզի ընդդիմությունը վերանայի դիրքորոշումը: Էրդողանը «կաշին չի փոխում»: Խնդիր է, թե արդյոք քրդական, քուրդ քաղաքացիների իրավունքների հարցում Թուրքիայի «եվրոպականացած» ընդդիմությունը նրա՞ հետ է, թե՞՝ քաղաքակիրթ-համամարդկային արժեքների: Ըստ երեւույթին, լավատեսության շատ քիչ հիմքեր կան: ԺՀԿ-ն Մուսաֆա Քեմալի ստեղծած կուսակցությունն է, իսկ նա Դերսիմի քրդերի ապստամբությունը խեղդել է արյան մեջ եւ փաստացի ցեղասպանություն իրականացրել: Վանում քրդական բողոքը կվերաճի՞ «դիմադրության շարժման»:

Փորձագիտական կարծիք կա, որ Էրդողանը ԺՀԿ-ի հետ «կարող է իրավահաջորդի հարցում պայմանավորվածության հասնել»: Խոսքը Հաքան Ֆիդանի շուրջ համաձայնության մասին է: Ֆիդանն ունի «արեւմտյան կողմնորոշման» գործչի համարում: Եթե Թուրքիայի շուրջ իրավիճակը սրվի, ապա, ամենայն հավանականությամբ իշխող ուժը եւ քեմալական ընդդիմությունը մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ կորդեգրեն «բոլոր թուրքերը մի բանակ են» սկզբունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում