Friday, 12 04 2024
18:10
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 մլրդ դրամի գույք
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խաթարել կայունացումը Հարավային Կովկասում». Լավրով
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ռուսաստանն իրոք շրջապատված է թշնամիներո՞վ, թե ինքն է ամենուր թշնամիներ ստեղծում

Ապրիլի 2-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԱԹՍ-եր են հայտնվել Թաթարաստանի երկնքում: Այս առթիվ պետական դումայի պատգամավոր, պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլեւը սենսացիոն տեսակետ է հայտնել: Նա ասել է, որ «չկա հաստատող փաստ, որ ԱԹՍ-երն արձակվել են Ուկրաինայից» եւ հավանական համարել, որ դրանք «կարող էին արձակվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկի տարածքից»:

Այս միտքը կարելի էր սոսկ վարկած համարել, եթե ՌԴ պետդումայի պատգամավոր-բարձրաստիճան զինվորականը խնդիրը չմասնավորեցներ այնպես, որ «այդ տափաստանային շրջանները, որ գտնվում են (Կենտրոնական Ասիայի) հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում, գործնականում անմարդաբնակ են եւ չեն վերահսկվում ոչ օդից, ոչ ռադիոտեղորոշիչ կայանքներով, այնտեղ կարելի է ամեն ինչ բերել»: Կենտրոնական Ասիայի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան շրջանները Ղազախստանի տարածքում են, իսկ Ղազախստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ եւ Ռուսաստանի բարեկամ երկիր է:

ՌԴ նախագահ Պուտինը վերջին անգամ Աստանա է այցելել անցյալ նոյեմբերի սկզբին, կողմերը բարձր են գնահատել բոլոր բնագավառներում համագործակցության մակարդակը: Հենց Աստանայում է Վլադիմիր Պուտինը խոսել Ոսկե հորդայի եւ Ռուսաստանի պատմա-քաղաքակրթական ընդհանրությունների մասին: Ի՞նչ է փոխվել մի քանի ամիսների ընթացքում, որ պետական դումայի պատգամավոր Գուրուլեւն իրեն թույլ է տալիս կասկածել, որ Կենտրոնական Ասիայի «գործնականում անմարդաբնակ տարածքներից հնարավոր է Ռուսաստանի դեմ ԱԹՍ կիրառել»:

Հարց է առաջանում. իսկ ինչու՞ ՀԱՊԿ-ը չի վերահսկում իր պատասխանատվության գոտու օդային տարածքը: Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, որ այդ «ճեղքի» հավանականությունն իսկ բացառվե՞լ է: Կենտրոնական Ասիայից ինչպե՞ս կարձագանքեն ՌԴ պետդումայի պատգամավորի այդ հայտարարությանը, կարձագանքե՞ն, թե՞ լռության կմատնեն՝ այլ հարց է:

Առավել կարեւոր է թվում այն, որ ուկրաինական պատերազմի կրիտիկական փուլում, երբ փորձագետները կանխատեսում են կամ Ռուսաստանի լայնածավալ հարձակում, կամ դիրքային-հյուծիչ ռազմագործողությունների եւս մեկ-երկու տարով երկարաձգում, Մոսկվան տեղեկատվա-քարոզչական ֆոն է ստեղծում, որ գրեթե բոլոր կողմերից «շրջապատված է կամ թշնամի, կամ առնվազն ոչ բարեկամ երկրներով»: Ընդ որում, եթե մինչ այժմ «կասկածելի» էին Եվրոպային սահմանակից կամ դեպի Եվրոպա ձգտող նախկին խորհրդային հանրապետությունները, ապա գեներալ Գուրուլեւը սլաքներն արդեն ուղղում է Կենտրոնական Ասիային, կոնկրետ՝ Ղազախստանին:

Ըստ երեւույթին, դեր է խաղում Կենտրոնական Ասիայի երկրների հետ Եվրամիության էներգետիկ, կոմունիկացիոն կապերի խորացման հեռանկարը: Ռուսաստանի նախագահ Պուտինը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո իրավիճակը գնահատել է «շատ բարդ»: Տաջիկստանից եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներից Ռուսաստանում աշխատող հազարավոր մարդիկ հեռանում են: Պուտինը հորդորել է, որ իրավապահները թույլ չտան «այլատյացության եւ իսլամաֆոբիայի հանրային դրսեւորումներ»: Այս համատեքստում պետական դումայի պատգամավորի կասկածանքը ոչ միայն արտառոց է հնչում, այլեւ կարող է հավելյալ լարվածություն սադրել նույնիսկ միջպետական հարաբերություններում:

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր շուրջ «թշանամական օղակի» քարոզչությամբ՝ հանրային կարծիքը եւ տրամադրությունները կառավարելու «կարմիր գծից անդին» սկզբունքով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Արեւմուտքը «երկրորդ ճակատ բացելու» ծրագիր ունի: Բայց մի՞թե Արեւմուտքը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի Կենտրոնական Ասիայում այնքան է ամրապնդվել, որ «գործնականում անմարդաբնակ տարածքներում ԱԹՍ-երի գործարկման ենթակառուցվածքներ է ստեղծել եւ օպերատորներ վարժեցրել»: Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, կառույց, որի գլխավոր քարտուղարն, ի դեպ, Ղազախստանի ներկայացուցիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում