Tuesday, 16 04 2024
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Իսրայելը «դավագգռում է» Իրանին. Նավթա-գազային նոր կոնսորցիում կձեւավորվի՞

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հաստատել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի իսրայելական հրթիռակոճման հետեւանքով ապրիլի 1-ին զոհվել են ԻՀՊԿ գեներալներ Մոհամադ Ռեզա Զահեդին եւ Խադի Հաջի Ռահիմին, ինչպես նաեւ նրանց զինակից հինգ սպաներ: Irna գործակալությունը հաղորդում է, որ այդ առթիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է. «Նողկալի ռեժիմը մեր հերոսների ձեռքից հատուցում կստանա: Մենք նրանց կստիպենք ափսոսալ այդ եւ նման հանցագործությունների համար»: Հոգեւոր առաջնորդի գնահատմամբ՝ զոհվածները «ոչինչ չեն կորցրել եւ ստացել են իրենց պարգեւը, բայց կորստյան վիշտն Իրանի ժողովրդի եւ հատկապես նրանց ճանաչողների համար ծանր է»:

Հետաքրքիր է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության կամ հարակից շենքի հրթիռակոծումը հաջորդել է Թուրքիայի մունիցիպալ ընտրություններից անմիջապես հետո կայացած՝ Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցին: Միջազգային մամուլում իշխող տպավորություն է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «անկյուն է քշվել եւ վա-բանկ է գնում»: Նաթանյահուն մտավախություն կամ տեղեկություն ունի՞, որ Թուրքիան եւ Իրանը Մերձավոր Արեւելքում «համատեղ գործողություններ են մշակում,, կամ Արեւմուտքն Իրանի հետ «սեպարատ բանակցություններ է վարում»: Սիրիայի տարածքից Իսրայելը հարձակման չի ենթարկվել: Այս ֆոնին Դամասկոսում «իրանական թիրախի խոցումն» ավելի շատ Թեհրանին դավագրգռելու, պատասխան գործողությունների մղելու տպավորություն է թողնում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Թուրքիայի եւ Իրանի նախագահները քննարկել են էներգետիկ համագործակցության հետ կապված հարցեր: Մարտի վերջերին Բաքվի մամուլը գրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով Թուրքիա եւ Եվրոպա գազի արտահանման հարցով բանակցությունների մասին: Դա աշխարհաքաղաքական նշանակության նախագիծ է: Փորձագետների տեղեկացվածությամբ՝ Եվրամիությունը պատրաստակամ է ֆինանսավորելու նախագծի մի զգալի մասը: Գազայի հատվածում սրացումից ամիսներ առաջ միջազգային մամուլը գրել էր Եվրոպա գազի արտահանման նախագծի մասին, որի գլխավոր շահառուներից է Իսրայելը:

Սիոնիզմի եւ իսլամի քաղաքակրթական անտագոնիզմը, որ Թեհրանը եւ Երուսաղեմը փոխադարձում են արդեն շուրջ կես դար, մեծ հաշվով իրական քաղաքականության ռեժիմում էական չէ: Շահերի համընկնման դեպքում Իսրայելը կարողանում է հաղթահարել գաղափարախոսական կաշկանդվածությունը: Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը դրա օրինակներից մեկն է: Իսկ այն, որ Իրանում հազարամյա հրեական համայնքներ կան եւ ոչ մի խտրականության չեն ենթարկվում, նույնպես փաստ է:

Ցանկացած հակամարտության, ինչպես նաեւ համագործակցության հիմքում ազգային-պետական շահերն են, դրանց առանցքում՝ տնտեսությունը, առեւտուրը, կոմունիկացիաները: Իսրայելում, երեւի, փորձում են նվազագույնի հասցնել կամ լիովին չեզոքացնել Իրան-Արեւմուտք «պատմական հաշտեցման» հեռանկարը: Թուրքմենական գազն Իրանի տարածքով Եվրոպա հասցնելու նախագծի «կնքահայրը» բրիտանական ընկերություն է, այդ հարցով պոտենցիալ ներդրողների «կոնսորցիում ձեւավորելու» նախաձեռնողը՝ Ֆրանսիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում