Sunday, 14 04 2024
02:48
«Եթե Իսրայելը կրկին սխալ գործի, Իրանի պատասխանն ավելի խիստ կլինի»․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
02:23
Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերը պատրաստ են խոցել Իսրայելի ուղղությամբ ուղարկված իրանական ԱԹՍ-ները. СBS
Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել
01:34
ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
01:30
Ուղիղ․ Իրանը պաշտոնապես հասատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
ԻՀՊԿ-ն պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
«Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ»․ Հագարի
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը
«Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին»․ Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով
23:45
Բայդենն ընդհատել է իր հանգստյան օրը և վերադարձել Վաշինգտոն
23:45
Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տարածքը
Հայաստանի հարստությունը
Արագածոտնում 15-ամյա երեխան զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին
Կանցկացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ
Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը
22:45
ԱՄՆ նախկին դեսպանը դատապարտվել է Կուբայի օգտին լրտեսելու համար
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են 3 վկաներ, այդ թվում 2 զինվոր
22:15
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը
Մոսկվան Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջա՞խ է ստեղծում
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
ԱՄՆ-ից անվտանգային աջակցություն ստանալու իրական հնարավորություն ունենք
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարացվեց. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Կան լրջագույն խնդիրներ. ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը 5-10 տարի հետո
Հայաստանի ուշագրավ հյուրը. որտե՞ղ է Տոկաեւի հովանին
Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
20:15
Ֆինլանդիան կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին
LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ
Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

Մակրոն-Բլինքեն. Իսրայելի հարվածից հետո եւ Բրյուսելի հանդիպումից առաջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Փարիզում եվրոպական տուրնեի շրջանակում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ամերիկյան կողմը հայտնել է, որ Մակրոն-Բլինքեն հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայի իրադրությունն ու իրավիճակը Գազայում: Ինչ խոսք, կասկածից վեր է, որ Մակրոնն ու ԱՄՆ պետքարտուղարը թեկուզ այդ քննարկումների համատեքստում շոշափելու են ավելի լայն հարցեր, որոմնց թվում անկասկած կլինի Կովկասը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանը:

Առավել եւս, որ հանդիպումից առաջ փաստացի տեղի է ունենում մերձավորարեւելյան լարվածության մի նոր ակտ՝ Իսրայելը հարված է հասցնում Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին, սպանելով իրանցի դիվանագետների եւ բարձրաստիճան զինվորականների: Իրանի արտգործնախարար Հուսեյն Աբդոլահիանը թվիթերյան գրառում է արել, որով հայտնել է, որ Իրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել «շատ կարեւոր» հաղորդագրություն, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ին համարում է հարվածի համար պատասխանատու: Կասկածից վեր է, որ Մակրոնն ու Բլինքենը կքննարկեն այդ հարցը: Իսկ դա ուշագրավ է նաեւ այն համատեքստում, որ Ֆրանսիան օրինակ որոշակի շփումներ ունի Իրանի հետ, ընդ որում նաեւ Հայաստանում դեսպանների մակարդակով:

Միեւնույն ժամանակ, բացի Մակրոն-Բլինքեն հանդիպմանը նախորդած հարվածը Իրանի հյուպատոսարանին, փարիզյան հանդիպմանը երեք օր անց կհաջորդի եռակողմ հանդիպումը Բրյուսելում՝ ԱՄՆ-Հայաստան-Եվրամիություն: Աներկբա է, որ Փարիզը հենց առաջին ձեռքից կհաղորդակցվի այդ հանդիպման օրակարգին եւ քննարկելիք շեշտադրումներին, հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Ֆրանսիան ձեւավորում է Երեւանի հետ, եւ այդ հարաբերության վրա հենված ռեգիոնալ դիրքավորումը, որ փորձում է կառուցել Փարիզը: Կա՞ն այստեղ տարբեր պատկերացումներ Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ: Սա իհարկե շատ բարդ է ասել ստույգ, որովհետեւ դրանք լինելու պարագայում հազիվ թե կողմերն արտահայտեն հրապարակավ:

Միեւնույն ժամանակ, պետք է թերեւս նկատել, որ չնայած հանգամանքին, որ խոսքը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկու պետության մասին է, այդուհանդերձ ԱՄՆ ու Ֆրանսիան նույն տրամաչափի խաղացողներ չեն եւ նրանց չափումները, մասնավորապես Կովկասի առնչությամբ, ունեն տարբեր ելակետեր: ԱՄՆ համար Կովկասը ռազմավարական ճակատի «պատուհաններից» մեկն է, իսկ Փարիզի համար՝ կարեւոր դռներից մեկը: Այս հանգամանքը անշուշտ ենթադրելու է տարբեր հանգամանքներ, որոնք ունենալու են համադրման կարիք: Ինչ արդյունք կստացվի այդ առումով ապրիլի 2-ին Փարիզում, ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպումից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում