Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնի ռեպ երգիչ Էմինեմը, որն արդեն ունի 11 «Գրեմմի» մրցանակ, առաջադրված է երաժշտական ամենահայտնի մրցանակաբաշխության 10 անվանակարգերով` «Լավագույն ձայնասկավառակ» («Recovery» ալբոմով), նրա դուետը Ռիհաննայի հետ՝ «Love the Way You Lie», կպայքարի «Լավագույն ձայնագրություն» և «Տարվա լավագույն երգ» անվանակարգերում: Լավագույն ռեպ երգի անվանակարգում ներկայացված է Էմինեմի միանգամից երկու երգ` «Love the Way You Lie» և «Not Afraid»:
Անվանակարգերում նշված են նաև Բրունո Մարսի, Լեդի Գագայի և պատանիների կողմից սիրված երգիչ Ջասթին Բիբերի անունները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա եկող տարի փետրվարի 13-ին: