Wednesday, 24 04 2024
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին

Ադրբեջանը շարունակում է. ի՞նչն է Բաքվի թիրախում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանը իբրեւ թե կուտակումներ է անում սահմանին եւ պատրաստում է սադրանք: Վաղուց ավելորդ է ասել, որ Ադրբեջանի այդօրինակ հայտարարությունները վկայում են, որ հենց Բաքուն է սադրանք պատրաստողը, ինչի համար իրականացնում է քարոզչական նախապատրաստություն եւ փորձում է պատասխանատվությունը կանխավ դնել Հայաստանի վրա: Ադրբեջանին այս դեպքում փաստորեն չի կանգնեցնում այն, որ ոչ միայն Հայաստանի ՊՆ-ն կեղծ որակեց այդ հայտարարությունները, այլ նաեւ Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ չի արձանագրել սահմանին որեւէ արտառոց տեղաշարժ:

Չնայած ԵՄ դիտորդների այդ հայտարարությանը, չնայած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ «հաճելի է լսել սահմանին արտառոց ոչինչ չլինելու» մասին, Բաքուն շարունակում է հայտարարել, թե Հայաստանը պատրաստվում է սադրանքի: Ընդ որում, ադրբեջանական կողմը տարածում է տեսադիտարկման սարքերի տեսագրություն, որտեղ երեւում է, որ խոսքն ընդամենը Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքում ամրաշինական, ինժենարական աշխատանքի մասին է, որ իրականացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի պաշտպանական նպատակներից ելնելով:

Հայաստանն ընդամենը ամրացնում է իր սահմանը, հենց ադրբեջանական հնարավոր սադրանքի պարագայում պաշտպանական ավելի բարձր ներուժ ապահովելու համար: Հայաստանի կատարած այդ աշխատանքը չի պարուակում գրոհային որեւէ բնույթ, չի ենթադրում հարձակողական բնույթ:

Բաքվին իհարկե կարող է անհանգստացնել այն, որ Հայաստանի ամրաշինական աշխատանքի արդյունավետ ընթացքը էապես կնվազեցնի Հայաստանի խոցելիությունը, եւ այդ իմաստով Ադրբեջանը փորձում է շանտաժի միջոցով ազդել այդ աշխատանքի վրա, կամ նախապատրաստել հող՝ սադրանքի համար, քանի դեռ այդ աշխատանքը ընթացքի մեջ է եւ պաշտպանական առումով կենսագործելի չէ: Այն, ինչ անում է Հայաստանը՝ միջազգայնորեն միանգամայն լեգիտիմ աշխատանք է երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանության իրավունքի շրջանակում, որեւէ կերպ չի ներկայացնում հավակնություն որեւէ այլ պետության նկատմամբ, ըստ այդմ պետք է ստանա միջազգային իրավունքի անունից խոսող բոլոր սուբյեկտների աներկբա աջակցությունը, ընդ որում աջակցություն ոչ թե հերթապահ բնույթի, այլ առարկայական, որը հիմնված պետք է լինի Բաքվի ագրեսիայի կանխավարկածի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում