Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

ԱՄՆ պատրաստում է Հայաստանը տեղեկատվական պատերազմի՞

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում է ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբը: Ըստ հաղորդագրության, ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:

Ըստ այդմ հարցն այն է, թե արդյո՞ք ամերիկյան հրահանգիչների ժամանումն ու ինֆորմացիոն փորձի փոխանակումը պայմանավորված է հնարավոր մոտալուտ անհրաժեշտության հաշվարկով կամ կանխատեսմամբ, թե՞ պարզապես գործակցության մի ուղղություն է, որն իհարկե կարեւոր է անկախ օպերատիվ անհրաժեշտության աստիճանից: Առավել եւս, որ կա խնդրի կարեւորության մյուս ուղղությունը, դեպի այսպես ասած ներս: Մասնավորապես, կասկածից վեր է, որ 44-օրյա պատերազմի պարտությունից, հետո անցնող երեք տարիների ծանր ընթացքից, լոկալ ուրիծ պարտություններից, դրանից բացի՝ Արցախի հայաթափումից հետո Հայաստանի հանրությունը ունի կարիք վերականգնել վստահությունը երկրի պաշտպանական համակարգի, բանակի կարողության, մարտունակության, կենսունակության հանդեպ:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը լինի իրազեկ՝ բանակի մեջքն ուղղելու, հետեւաբար նաեւ պետության մեջքն ուղղելու միտված քայլերի, գործողությունների հարցում, տեսնի համոզիչ օրինակներ, ընթացք: Միաժամանակ, պարզ է նաեւ, որ ոլորտն այն զգայուն ոլորտներից է, որը պահանջում է նաեւ իրական քայլերի նվազ հանրայնացում՝ հենց անվտանգության եւ գործի շահից ելնելով:

Այդպիսով, արդյո՞ք ամերիկյան հրահանգիչները փոխանցելու են տեղեկատվական հմտություն, թե ինչպես հանրությանը իրապես համոզիչ կերպով ներկայացնել բանակի վերականգնում, միաժամանակ անձեռնմխելի պահելով այն տեղեկությունները, որոնք պետք չէ հանրայնացնել հենց նույն զինուժի արդիականացման կամ վերականգնման շահից ելնելով: Այստեղ սակայն շատ կարեւոր է, որ հանրային հաղորդակցությունը լինի ոչ թե գեղեցիկ ու գրավիչ պատկերներ եւ մարտունակության նոր միֆեր ստեղծելու միջոցով, ինչպես եղել է գործնականում ավելի քան երկու տասնամյակ, այլ իրապես բովանդակային հաղորդակցություն, որը թույլ կտա դրա շնորհիվ սահմանել նաեւ հանրային վերահսկողություն՝ զինուժի վերականգնման եւ ռեֆորմացիայի գործընթացի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում