ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները․ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը․
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա», – նշել է Ստանոն։ «ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը:
Սա հնարավորություն կընձեռի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով», – հավելել է Ստանոն։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։