Thursday, 19 09 2024
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ
17:30
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում
«ՀՀ իշխանությունները ընդդիմացել են ռուսաստանյան ռեժիմին և Պուտինին ցույց են տվել իրենց սահմանները»
Լիբանանում փեյջերների պայթյունից զոհերի թիվը հասել է 25-ի
Ակտիվ աշխատանք է տարվում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ավիացիոն ուղիղ կապի հաստատման համար
17:16
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանի խորքերին
Բալանսավորված քաղաքականությո՞ւն, թե՞ ալյանս սեփական ռազմավարական խնդիրների շուրջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ու՞մ է զգուշացնում Իրանը

Որոշ երրորդ երկրներ ջանքեր են գործադրում Կասպիցում ռազմական ներկայության համար, բայց դա հակասում է ռեգիոնի շահերին, Թուրքմենիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Աբդոլահիանը: Ու՞մ նկատի ունի նա, ասելով, որ «որոշ երրորդ երկրներ» գործադրում են Կասպիցում ռազմական ներկայության ջանք: Կասպիցի ավազանը «կիսում» է հինգ պետություն՝ Իրան, Ռուսաստան, Թուրքմենիա, Ղազախստան եւ Ադրբեջան: Թուրքմենիան ԽՍՀՄ փլուզումից հետո որդեգրել է չեզոքության միջազգային կարգավիճակ: Ռուսաստանի պարագայում անմիտ է խոսել «երրորդ երկրի» ներկայության մասին:

Ուրեմն, Իրանի արտգործնախարարի հայտարարությունն ուղղված է Ղազախստանի՞ն, թե՞ Ադրբեջանին: Նախորդ տարի հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ Ղազախստանում բացվել է ՆԱՏՕ խաղաղապահ կենտրոն: Ղազախստանի պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել այդ տեղեկությունը, ասելով, որ բացվածը ՆԱՏՕ խաղաղապահ կենտրոն չէ, այլ երկրում դեռեւս  թվականից ստեղծված խաղաղապահ ուժերի պատրաստման կենտրոնի նոր ենթակառուցվածք, որը կապ չունի ՆԱՏՕ հետ եւ միտված է բարձրացնել ՄԱԿ խաղաղապահության գործընթացներում ներգրավվելու համար ղազախական խաղաղապահ ներուժը:

Իհարկե Ղազախստանի այդ հերքումը համոզիչ չհամարեցին շատերը: Իրանը դրանց թվու՞մ է, թե՞ ոչ: Իսկ արդյո՞ք Իրանի արտգործնախարարի ասած «որոշ երկրների» շարքում է Ադրբեջանը: Ընդ որում, հատկանշական է, որ Աբդոլահիանը Կասպիցի վերաբերյալ Թեհրանի մտահոգությունն արտահայտում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցելությունից հետո: Այդ այցն իհարկե ռեգիոնալ էր, սակայն դրա ադրբեջանական մասը առանձնանում էր թե հայտարարությունների համատեքստով, թե նաեւ այցի կազմությամբ: Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հանդիպեց նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ:

Ակնհայտ է, որ այդ այցի նպատակը զուտ արարողակարգային չէր: Բաքվում Ստոլտենբբերգը հայտարարել էր ադրբեջանական բանակի՝ ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանելու մասին, գործակցությունը խորացնելու շուրջ համաձայնագրի պատրաստման մասին: Դա՞ է մտահոգել Թեհրանին, այդ հանգամա՞նքը նկատի ունի Իրանի արտգործնախարարը, որ Թուրքմենիայում մտահոգություն է արտահայտում Կասպիցում «որոշ երրորդ երկրների» ռազմական ներկայության ջանքի մասին: Մյուս կողմից, չէ՞ որ Ադրբեջանում վաղուց ներկա է Թոււրքիան՝ ՆԱՏՕ անդամ, որը Ադրբեջանի հետ ունի նաեւ ռազմական փոխօգնության պայմանագիր: Ընդ որում, Թոււրքիան նոր չէ, որ ներկա է: Թուրքիայի ներկայությունը Իրանին չի՞ մտահոգում, թե՞ Անկարայի հետ կան պայմանավորվածություններ, որ Ադրբեջանում ռազմական ներկայությունը չի առնչվելու Կասպիցին, այլ միայն՝ Կովկասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում