Wednesday, 24 07 2024
Ենթադրում եմ՝ Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի
Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
ՌԴ ՊՆ փոխնախարարը չի ընդունում իր մեղքը
130 հեկտարի վրա կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը
11:10
Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը
11:00
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Նախարարն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողներին
10:40
Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
10:10
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հարիիսին պայքարել Թրամփի դեմ
Մենք մեզ գցում ենք ծուղակը՝ կարծելով, թե պատերազմի ելքը կախված է ԱՄՆ ընտրություններից
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
09:40
Նավթի գները նվազել են- 23/07/24
«Ադրբեջանցիների վերադարձը» կմատուցվի ցավալի փոխզիջման սոուսով. թույլ չտալ հարցի լեգիտիմացում
09:20
Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները
ՍԴ-ի որոշումը ծայրահեղ անելանելի և անհարմար վիճակից դուրս գալու պատուհան է բացում
08:50
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
08:20
Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել
08:10
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ամերիկացի սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
Պետական պարտքի «կարմիր գիծն» ու տնտեսության քայքայվող առողջությունը
Բյուջեի պակասուրդն ավելացել է․ «Ժողովուրդ»
Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու. «Հրապարակ»

Գանձակում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 738 հազար 971 դրամ, որից 18 միլիոն 753 հազար 886 դրամը ՀՀ կառավարության, 17 միլիոն 985 հազար դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Գանձակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 829 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գանձակի Խանզադյան, Անասնապահների, Մուրացան, Խառատներ, Թամանցիներ փողոցներում՝ շուրջ 3500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Գանձակի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 969 հազար 971 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Գանձակի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ Ծրագրի շահառու են հանդիսանում Գանձակ գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։

Գանձակի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ավտոճանապարհի Գանձակի հատվածում։

Ծրագրի շահառու են հանդիսանում Գանձակ գյուղի բոլոր բնակիչները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում