Tuesday, 09 06 2026
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Քոչարյանը չի լռում

Ռոբերտ Քոչարյանը գիրք է հրատարակել: Դա անեկդոտ չէ, այլ իրականություն, որի մասին հայտնել է նրա ոչ պաշտոնական կայքը: Քոչարյանի հրապարակած գրքում նրա ելույթներն ու հարցազրույցներն են: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք այնտեղ են քոչարյանական մտքի այնպիսի գոհարներ, ինչպիսիք են, ասենք, «մոսկան» կամ «կլիզման» և քոչարյանական քաղաքական տերմինաբանության այլ մարգարիտներ:

Ռոբերտ Քոչարյանը երևի որոշել է նվեր անել Հայաստանի անկախության քսանամյակի առիթով, թեև Հայաստանին նրա լավագույն նվերն, իհարկե, կարող էր լինել պարզապես լռությունը: Բայց Քոչարյանը վերջին շրջանում սկսել է հակառակն անել` հնարավորինս շատ խոսել, կամ ինքն անձամբ, կամ անուղղակիորեն, այսպես ասած՝ իր ոչ պաշտոնական աղբյուրներով: Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը նախընտրական տրամադրություններով է պայմանավորված, որ կամաց-կամաց գերիշխող են դառնում Հայաստանում: Ինչպես երևում է, Ռոբերտ Քոչարյանը ամենևին մտադիր չէ բաց թողնել ներկայիս ընտրական գործընթացները, և եթե անձամբ չմասնակցի դրանց, ապա հաստատ փորձելու է քաղաքական տարբեր սեգմենտների միջոցով անմիջականորեն ներգրավված լինել դրանցում և առաջ մղել սեփական քաղաքական շահերը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի առաջիկա ընտրական փուլն իսկապես կարևոր է լինելու երկրի համար, և դրանում արձանագրվելու են իրապես շրջադարձային պրոցեսներ: Հենց այդ նկատառումներն են Ռոբերտ Քոչարյանին մղում այդպես հետևողականորեն պաշտպանել սեփական շահերը և ոչ մի կերպ բաց չթողնել ընտրական գործընթացները: Քոչարյանը թերևս հասկանում է, որ այդ ընթացքում կարող են լինել այնպիսի զարգացումներ, որ հետո արդեն այլևս հնարավոր չլինի հետ բերել կորցրածը:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ նախաձեռնությունները դառնում են Հայաստանում սպասվող ներքաղաքական լրջագույն փոփոխությունների ևս մեկ՝ բավական գործուն ինդիկատորներից մեկը: Մյուս կողմից, թող տարօրինակ չհնչի, սակայն Ռոբերտ Քոչարյանի գործոնի ակտիվությունը, եթե, իհարկե, այն ակտիվանում է այսպես ասած՝ գործնականում, կարող է իր էֆեկտն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա՝ հանդիսանալով ներքաղաքական կարևոր խթանիչ: Այդ պնդումը կարող է զարմացնել շատերին, ովքեր Քոչարյանին համարում են Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, անմխիթար վիճակի գլխավոր պատասխանատուներից մեկը։ Սակայն անգամ իր գործոնի ամբողջ դեստրուկտիվությամբ, համենայն դեպս՝ մինչ այժմ, հատկապես նախագահության շրջանում եղած արդյունքից դատելով, այդուհանդերձ, ներքաղաքական գործընթացում այդ գործոնի առարկայական` ոչ մտացածին և քարոզչական առկայությունը զգաստացնող նշանակություն կունենա քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների՝ թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ Սերժ Սարգսյանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում