Saturday, 13 07 2024
11:00
Նավթի գները նվազել են – 12/07/24
Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը

Իրանա-ադրբեջանական «գարնանային գիշերահավասար»

Բաքվում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուսավին անոնսավորել է, որ «Նավրուզի տոնակատարության շրջանակներում Իրանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Հոդափերինի կամրջի շրտանում իրանա-ադրբեջանական սահմանի մի հատվածում»: Ըստ դեսպանի՝ նախագահներ Ռաիսին եւ Ալիեւը կմասնակցեն «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը»: Դեռեւս խորհրդային տարիներին նախագծված՝ այդ հիդրոօբյեկտների կառուցումն սկզբունքորեն վերսկսվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերից հետո, երբ կողմերը ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մասին հուշագիր են ստորագրել:

Այդ ժամանակ տեղեկություն էր տարածվել, որ կապված ջրամբարների ծավալի հետ, Պաշտպանության բանակի որոշ դիրքերի փոփոխություն է կատարվել: Ի՞նչ պայմանավորվածությունների հիման վրա է դա կատարվել՝ հայտնի չէ: 2017թ. վերջերին Արցախի ԱԳՆ-ն տարածել է իրանական «Շարղ» թերթին նորանշանակ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը, որտեղ նա հավաստիացրել է, որ փաստացի Արցախի հսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներն ունեն նույն կարգավիճակը եւ հույս հայտնել, որ Իրանը կնպաստի Արցախի տնեսական զարգացմանը: Քառասունչօրսօրյա պատերազմից չորսուկես տարի անց, ինչպես տեսնում ենք, Իրանը եւ Ադրբեջանը նախագահների մակարդակով են տոնում համատեղ օգտագործման ջրամբարների բացումը:

Ըստ երեւույթին, կողմերն ունեն նաեւ նույն տեղում հէկ կառուցելու մտադրություն: Իրան է մեկնել Ադրբեջանի էներգետիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակություն: Անցյալ տարի Հոդափերինի կամրջին հարող տեղանքում Իրանը եւ Ադրբեջանը ուղեանց կամրջի կառուցման հիմնարկեքի արարողություն են կատարել: Վերջերս Բաքու է այցելել Ռուսաստանի վարչապետ Միշուստինը, կողմերը համաձայնեցրել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցը: Միջանցքը Սանկտ-Պետերբուրգը կկապի հնդկական Մունբային՝ Ադրբեջանի եւ Իրանի տարածքով:

Մարտի 13-ին Օմանի նեղուցում մեկնարկել են «Ծովային սահմանի պաշտպանություն 2024,, ռուս-իրանա-չինական համատեղ զորավարժություններ, որոնց Պակիստանի եւ Հարավ-աֆրիկյան հանրապետության հետ դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաեւ Ադրբեջանը, հանգամանք, որ Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Աշտիանիի գնահատմամբ՝ «մեծապես կարեւորում է զորավարժությունների նշանակությունը,,: Անցյալ տարեվերջին Իրանի Ռազմածովային ուժերի բարձրաստիճան պատվիրակություն էր այցելել Բաքու, որից հետո կողմերն առաջին անգամ հրապարակայնացրին ռազմական համագործակցությունը:

Պետք է ենթադրել, որ Հոդափերինի կամրջի շրջանում Ռաիսի-Ալիեւ հանդիպումից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի դիվանագիտական առաքելությունը: Իրանական դատարանը մահապատժի է դատապարտել անցյալ տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ «ահաբեկչական հարձակում իրականացրած» անձին, որի ինքնությունն այդպես էլ չի բացահայտվում: Չափազանց խորհրդանշանական է, որ Ռաիսի-Ալիեւ հանդիպում տեղի է ունենում Նավրուզի տոնակատարության շրջանում: Դա մուսուլմանական տոն չէ, խոր արմատներ ունի եւ խորհրդանշում է զարթոնք, տոնակատարությունը համընկնում է գարնանային գիշերահավասարին:

Գործնականում իրանա-ադրբեջանական հարաբերություններն ի՞նչ զարթոնք կապրեն, կապրե՞ն արդյոք, թե կվերադառնան «անհաշտ մտերմության» ռեժիմի՝ բարդ է կանխատեսել: Այդուհանդերձ, չպետք է անտեսել, որ երկու երկրները կրոնա-քաղաքակրթական ընդհանրություններ եւ պատմական միասնական հիշողություններ ունեն, հանդիսանում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ: Վերջին շրջանում Իլհամ Ալիեւը հանդես է գալիս «իսլամաֆոբիայի դեմ պայքարում առաջամարտիկի» կեցվածքով: Մեծ է հավանականությունը, որ իրանա-ադրբեջանական քաղաքական ,,գարնանային գիշերահավասարի,, համատեքստում Ռաիսին եւ Ալիեւը քննարկելու են նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված հարցեր:

Իրանն, իհարկե, առաջնորդվելու է իր ռազմավարական շահերի գերակայությամբ: Բաքվում կայուն տեսակետ կա, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ոչ այնքան Հայաստանը, որքան Իրանն է «խոչընդոտում»: Բաքու-Թեհրան հարաբերությունների բարելավումն ի՞նչ ազդեցություն կգործի Հայաստանի համար կարեւորագույն նշանակության այդ հարցի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում