Saturday, 13 07 2024
Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարները Հայաստանում

Մարտի 19-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա այցը լինելու է ռեգիոնալ: Ստոլտենբերգը մարտի 17-ին այցելելու է Բաքու: Նա լինելու է նաեւ Թբիլիսիում: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ռեգիոնալ այցը վկայում է այն մասին, թե որքան դինամիկ են դարձել միջազգային զարգացումները եւ դրանց ազդեցությունը Կովկասի վրա: Միաժամանակ, հարկ է նկատել, որ ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը առաջին անգամ չէ, որ այցելում է Կովկաս: Իհարկե Յենս Ստոլտենբերգի պարագայում սա կարծես թե ռեգիոնալ բնույթի առաջին այցն է, սակայն 2012 թվականին եւս եղել է ՆԱՏՕ գլխաvոր քարտուղարի կովկասյան այց:

Այն ժամանակ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Անդրես ֆոգ Ռասմունսենը: Ի դեպ, Ռասմունսենի ղեկավարած խորհրդատվական ընկերության հետ ներկայումս գործակցում է Հայաստանի կառավարությունը:

Նախկին գլխավոր քարտուղարը նախորդ տարի՝ երբ Բաքուն արգելափակել էր Լաչինի միջանցքը եւ բլոկադայի ենթարկել Արցախը, այցելել էր Հայաստան, իսկ այցը հիշարժան դարձավ նաեւ Լաչինի միջանցքի արգելափակոցի մոտ արված նրա լուսանկարով: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա այցը, որ 2012-ի սեպտեմբերին նույնպես ռեգիոնալ էր, տեղի ունեցավ աղմկոտ իրադարձությունից մեկ շաբաթ անց: 2012-ի օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ անդամ Հունգարիան կայացրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշում: Սաֆարովը 2004 թվականին Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ ուսումնական դասընթացի ժամանակ էր կացնահարել մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ հետո հունգարական դատարանում դատապարտվել ցմահ ազատազրկման, առանց արտահանձնման իրավունքի: Սաֆարովին Բաքվում ազատ արձակեցին եւ հերոսացրին:

Հետո միջազգային մամուլում եղան տեղեկություններ, որ Սաֆաևովի արտահանձնման դիմաց Բաքուն Բուդապեշտին խոստացել է 3 միլիարդ դոլարի ներդրումներ, իսկ գործարքը իրականացվել է ռուսաստանցի միլիարդատեր՝ ծագումով ադրբեջանցի Իլհամ Ռահիմովի ներգրավվածությամբ, որն ըստ տեղեկությունների եղել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցին: Անկասկած էր սակայն մի բան նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ համանախագահ երկիր չէր կարող տեղյակ չլինել հասունացող գործարքից եւ առնվազն չահազանգել դրա մասին, ունենալով հետախուզական բավականին ուժեղ ծառայություններ, որոնք կարողանում են հասանելիություն ունենալ առավել բարդ տեղեկատվությունների: Ըստ ամենայնի, հունգար-ադրբեջանական այդ գործարքը արժանացել էր Մինսկի խմբի համանախագահների լռելյայն կոնսենսուսի, յուրաքանչյուրի պարագայում՝ սեփական պատճառով ու մոտիվներով: Անդրես ֆոգ Ռասմունսենը սակայն ՆԱՏՕ միակ գլխավոր քարտուղարը չէր, որ ժամանել է Հայաստան: Նրանից առաջ՝ 2001 թվականին, Հայաստան է այցելել ՆԱՏՕ այն ժամանակ գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը՝ 2001 թվականի մայիսին: Այցը դարձյալ ռեգիոնալ բնույթի էր, իսկ Ռոբերթսոնին ուղեկցում էր նաեւ ՆԱՏՕ ռազմական կոմիտեի նախագահ Գվիդո Վենտուրիոնին:

Յենս Ստոլտենբերգի այցը, որ դարձյալ ռեգիոնալ բնույթի է, փաստորեն կլինի ՆԱՏՕ ԳՔ երրորդ այցը Հայաստան: Անկասկած է, որ ի տարբերություն նախորդ երկու ԳՔ այցերի, ներկայումս հիմնավորապես այլ աշխարհաքաղաքական իրավիճակ է, երբ առկա է ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմից «հինգ րոպե» պակաս իրողություն: Սա անշուշտ առավել սուր մթնոլորտ է ստեղծում Հյուսիս-ատլանտյան դաշյնքի գլխավոր քարտուղարի այցի շուրջ: Որքան սուր է մթնոլորտը, այդքան իհարկե սրվում է նաեւ Հայաստանի մարտահրավերն ու օրակարգը: Մի կողմից անկասկած է, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ն շատ կարեւոր գործընկեր է անվտանգության արդիականացման խնդիրների համատեքստում, մյուս կողմից իհարկե շատ կարեւոր է, որ այդ գործընկերությունը զարգանա առանց Հայաստանի անվտանգության միջավայրի մյուս կարեւոր գործընկերների հետ ճամբարային հակադրության ձեւավորման: Սա բարդ խնդիր է, որ պետք է լուծի Հայաստանը առավել քան բարդ եւ նեղ աշխարհաքաղաքական իրավիճակում, բայց հենց այդ խնդրի լուծումից է կախված առանցքային հարցը՝ աշխարհաքաղաքական նեղ միջավայրում Հայաստանի դիրքավորումը որպես սուբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում