Saturday, 13 07 2024
11:45
Դերասան Ալեք Բոլդուինն ազատվել է սպանության մեղադրանքից
Անահիտ Ավանեսյանը շրջել է Մեղրու բժշկական կենտրոնում
Վթարային ջրանջատումներ հուլիսի 13-ին
11:00
Նավթի գները նվազել են – 12/07/24
Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները

Ալիեւը արտահայտում է Ֆրանսիայի խորհրդանիշը

Այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար, Բաքվում հայտարարել է Իլհամ Ալիեւը: Առաջին հայացքից Ալիեւը պարզապես աքլորանում է, թեեւ այդ դեպքում ստացվում է, որ իրեն պահում է ֆրանսիական խորհրդանիշներից մեկի նման: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի երեք խորհրդանիշներից մեկը գալյան աքլորն է: Եթե լուրջ, ապա Ադրբեջանի նախագահի հայտարարությունը թերեւս արտացոլում է շատ ավելի լայն քաղաքական շերտեր, եւ թերեւս այն հնչում է ոչ առանց Թուրքիայի հավանության կամ Թուրքիայի հետ համաձայնության: Ալիեւի հայտարարությունը ցույց տալու համար է, թե Ֆրանսիայի հավակնություններն ու տրամաչափը ավելին չեն, քան Ադրբեջանը:

Առնվազն Կովկասում: Սա մեսիջ է, որի հարցում իհարկե կարող է առավել հետաքրքրված լինել Թուրքիան, քանի որ Ֆրանսիան գործնականում ներկայացրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «մխրճվելու» հայտ, իհարկե Հայաստանի շնորհիվ: Համենայն դեպս, հակառակ դեպքում պետք է մտածել, որ Ֆրանսիան Հայաստան է եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ կառուցելու համար, բայց այդ դեպքում Ադրբեջանից չէին հնչի հայտնի հայտարարությունները:

Այդպիսով, Ֆրանսիան Կովկասում փորձում է ստեղծել «բարիկադներ» Թուրքիայի համար, որքան էլ ըմբոստ հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ: Այո, Փարիզը Ռուսաստանի հետ ունի իր խնդիրները: Բայց Թուրքիան է Ֆրանսիայի, ֆրանսիական աշխարհաքաղաքական մասշտաբի առանցքային սպառնալիքը եւ մարտահրավերը: Թուրքիան է հավակնում առանցքային դերակատարության եվրոպական փորոտիքի՝ միջերկրծովյան ռեգիոնի երկայնքով: Միաժամանակ, բրիտանա-թուրքական գործակցությունն է, որ մարտահրավեր է Չինաստանից-Եվրոպա հաղորդուղիների համար պայքարում, քանի որ Եվրոպայում առաջատարության իրական հավակնորդը լինելու է նա, ով լինելու է անցնող այդ ճանապարհների գլխավոր «բաժնետեր»:

Անկարան էլ անշուշտ լավ է պատկերացնում այդ հանգամանքը, ու նաեւ դա պատկերացնելով է թերեւս, որ «լիազորել» է «կրտսեր եղբորը» հրապարակային դաշտում ստանձնել Ֆրանսիայի հետ «դուելյանտի» կարգավիճակը, այդպիսով առնվազն քաղաքական խոսույթի մակարդակում ստեղծելով իրավիճակ, երբ Ֆրանսիան Կովկասում իր հավակնություններով ու ծրագրերով հայտնվում է Թուրքիայից ավելի ցածր «լիգայում»: Ի՞նչ պատասխան ունի դրան Փարիզը: Ոչ Ալիեւին իհարկե, որովհետեւ այդ դեպքում Ֆրանսիան կընդունի իրեն թելադրված հարաբերակցությունը: Փարիզն ի՞նչ գործուն եւ ծանրակշիռ հարաբերակցություն կարող է թելադրել Թուրքիային:

Առերեւույթ թվում է, թե այդպիսին է այն, ինչ օրերս Երեւանում հնչեցրեց Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը, խոսելով Հունաստան-Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան քառակողմ գործակցության հնարավորության մասին: Իհարկո խոսուն է, սակայն հարցը այն է, որ պետք է ոչ թե խոսուն, այլ՝ գործուն պատասխան: Իսկ որքանո՞վ կարող է այդպիսին լինել քառակողմը Կովկասում, որտեղ գետնի վրա ներկա միակ կողմը Հայաստանն է, իսկ մյուսները Հայաստանին հասնելու համար պետք է անցնեն շատ պայմանավորվածությունների միջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում