Խոսելով Հայաստանում դրամավարկային մեխանիզմների կարգավորման մասին՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ հակված չէ գնահատականներ տալու, քանի որ դրանք քաղաքական բարդ ինստիտուտներ են, որոնք կարող են ունենալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նրա խոսքերով, դրամավարկային քաղաքականությունը Հայաստանում կարգավորվում է 92 տոկոսով, և կարգավորվում է մեկ կետից` Կենտրոնական բանկից: Այնինչ, այս շուկայում պետք է ներգրավված լինեին բազմաթիվ ինստիտուտներ, հետևաբար, սա է պատճառը, որ ֆինանսական ոլորտը մեզանում զարգացում չի ապրում: Նա չկարողացավ կանխատեսել դրամ-դոլար փոխարժեքի տատանումները, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ֆինանսական հոսքերը Հայաստանյան շուկայում կարող են և՛ բարձրանալ, և՛ իջնել: Իսկ Վարդան Բոստանջյանի ուսումնասիրությունները վկայում են այն մասին,որ այս շուկան սուբյեկտիվ սկզբունքներով է զարգանում: