Sunday, 14 04 2024
02:48
«Եթե Իսրայելը կրկին սխալ գործի, Իրանի պատասխանն ավելի խիստ կլինի»․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
02:23
Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերը պատրաստ են խոցել Իսրայելի ուղղությամբ ուղարկված իրանական ԱԹՍ-ները. СBS
Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել
01:34
ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
01:30
Ուղիղ․ Իրանը պաշտոնապես հասատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
ԻՀՊԿ-ն պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
«Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ»․ Հագարի
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը
«Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին»․ Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով
23:45
Բայդենն ընդհատել է իր հանգստյան օրը և վերադարձել Վաշինգտոն
23:45
Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տարածքը
Հայաստանի հարստությունը
Արագածոտնում 15-ամյա երեխան զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին
Կանցկացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ
Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը
22:45
ԱՄՆ նախկին դեսպանը դատապարտվել է Կուբայի օգտին լրտեսելու համար
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են 3 վկաներ, այդ թվում 2 զինվոր
22:15
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը
Մոսկվան Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջա՞խ է ստեղծում
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
ԱՄՆ-ից անվտանգային աջակցություն ստանալու իրական հնարավորություն ունենք
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարացվեց. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Կան լրջագույն խնդիրներ. ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը 5-10 տարի հետո
Հայաստանի ուշագրավ հյուրը. որտե՞ղ է Տոկաեւի հովանին
Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
20:15
Ֆինլանդիան կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին
LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ
Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

«Երկաթե թոքում ապրող մարդը» մահացել է 78 տարեկանում

Փոլ Ալեքսանդրը, որը հայտնի էր որպես «երկաթե թոքում ապրող մարդ», մահացել է 78 տարեկանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

1952 թվականին, երբ ԱՄՆ-ում պոլիոմիելիտ էր տարածվել, 6 տարեկան Փոլ Ալեքսանդրը վարակվել էր հիվանդությամբ։ Պոլիոմիելիտի պատճառով տղան պարանոցից ներքև ամբողջությամբ կաթվածահար էր եղել և ի վիճակի չէր ինքնուրույն շնչել։

Բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, սակայն շնչառությունն ու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նրան դնում են մի սարքի մեջ, որը կոչվում է «Երկաթե թոք»։

Փոլը գլանի ներսում է մնում 78 տարի․ հիվանդության բարդությունները չեն խանգարում, որ նա ստանա իր երազանքի կրթությունը, ինչպես նաև գիրք հրատարակի։ Նա ավարտում է միջնակարգ դպրոցը, հետո ընդունվում համալսարան, իսկ 1984 թվականին ստանում իրավաբանի կոչում։ Երկու տարի անց նա ընդունվում է փաստաբանների միություն և տասնամյակներ շարունակ զբաղվում իր սիրած գործով։

Երկաթե գլանում տարիներ շարունակ գտնվելուց հետո Փոլ Ալեքսանդրը սովորել էր ինքնուրույն շնչել և կարողանում էր կարճ ժամանակով դուրս գալ սարքից։

Նա հրատարակել է իր հուշագրությունը, իսկ 2023 թվականին գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «երկաթե թոքում» ամենաերկար ապրած մարդ։

1950-ականներին պոլիոմիելիտի պատվաստանյութի շնորհիվ հիվանդությունը նահանջեց, իսկ 60-ականներին «երկաթյա թոքը» դուրս եկավ կիրառությունից, բայց Փոլը շարունակում էր ապրել գլանի ներսում, քանի որ ասում էր, որ սովորել է դրան։

Հունվարին նա TikTok-ում օգտահաշիվ էր բացել, որն ուներ 300 000 հետևորդ։ Նա իր հետևորդներին պատմում էր իր կյանքի և նվաճումների մասին, պատասխանում նրանց հարցերին։ Փոլը նաև պոլիոմելիտի դեմ պատվաստվելու ջատագովներից էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում