Sunday, 14 04 2024
02:48
«Եթե Իսրայելը կրկին սխալ գործի, Իրանի պատասխանն ավելի խիստ կլինի»․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
02:23
Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերը պատրաստ են խոցել Իսրայելի ուղղությամբ ուղարկված իրանական ԱԹՍ-ները. СBS
Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել
01:34
ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
01:30
Ուղիղ․ Իրանը պաշտոնապես հասատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
ԻՀՊԿ-ն պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
«Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ»․ Հագարի
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը
«Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին»․ Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով
23:45
Բայդենն ընդհատել է իր հանգստյան օրը և վերադարձել Վաշինգտոն
23:45
Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տարածքը
Հայաստանի հարստությունը
Արագածոտնում 15-ամյա երեխան զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին
Կանցկացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ
Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը
22:45
ԱՄՆ նախկին դեսպանը դատապարտվել է Կուբայի օգտին լրտեսելու համար
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են 3 վկաներ, այդ թվում 2 զինվոր
22:15
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը
Մոսկվան Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջա՞խ է ստեղծում
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
ԱՄՆ-ից անվտանգային աջակցություն ստանալու իրական հնարավորություն ունենք
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարացվեց. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Կան լրջագույն խնդիրներ. ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը 5-10 տարի հետո
Հայաստանի ուշագրավ հյուրը. որտե՞ղ է Տոկաեւի հովանին
Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
20:15
Ֆինլանդիան կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին
LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ
Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

Հայաստանը թողարկել է «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը

«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։

«Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:

Երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն և աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։

«Լադանիվա»-ն էթնիկ հնչյունների, յուրօրինակ փորձառությունների և բնականության միջմշակութային խառնուրդ է։ Խմբի անդամները մշտապես ճամփորդում են ու միավորում աշխարհի տարբեր կետերում գտած գույներն իրենց երաժշտության մեջ՝ ներկայացնելով դրանք հայկական տեսանկյունից։ Ինչպես «Լադանիվա»-ի գրեթե բոլոր երգերը, «Jako»-ն ունի երաժշտական ազդեցություն տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինը և Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի և այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:

«Մեզ վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կղզու՝ Ռեյունիոնի տեղական երաժշտությունը։ Այնտեղ մենք հաճախ ենք լինում, և մեզ զարմացնում է, որ նրանց ռիթմերը շատ նման են հայկական երգերի ռիթմերին: Երբ այս հնչյուններով երգեր ենք նվագում, բոլորը պարում են՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- ասում է Լուին։ «Ընդհանրապես այդ կղզին շատ նման է Հայաստանին՝ լեռնային, սուրճի բույրով, որը հուշեր է արթնացնում իմ սիրելի հայկական մթնոլորտի մասին»,- ավելացնում է Ժակլինը։

Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը։

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Տեսահոլովակում փորձել ենք պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։ Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասում է. «Jako»-ն լավագույն ձևով է ներկայացնում «Լադանիվա»-ի երաժշտական բազմազանությունն ու ստեղծարարությունը։ Երգը շատ լուրջ հաղորդագրություն ունի, բայց այն ներկայացնում է զվարթ ու թեթև տրամադրությամբ։ Մենք հուսով ենք, որ այն կոգեշնչի մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդունելու իրենց ներքին «Ժակոյին» և միանալու ազատության մեր այս ոգեշնչող պարին»:

Էթնիկ մեղեդիների միախառնման մեջ յուրահատուկ բան կա, և «Լադանիվա»-ն «Jako» երգով բոլորին հրավիրում է ամբողջ սրտով պարելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում